Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համագործակցված ծրագրեր

10.02.2015

Տավուշի մարզպետարանի և <<Դիակոնիա>> բարեգործական հասարակական կազմակերպության համագործակցության սկիզբը դրվել է 2013 թվականին: Արդեն երկրորդ տարին է կազմակերպությունը տարբեր ծրագրեր է իրականացնում մարզի համայնքներում՝ ուշադրություն դարձնելով հատկապես սահմանամերձ համայնքների խնդիրներին: Դիակոնիայի ծրագրերից օգտվել են Չինարի, Չորաթան, Բերքաբեր, Բարեկամավան, Դովեղ գյուղերը: Այս անգամ կազմակերպության ներկայացուցիչները իրենց աջակցությամբ գտնվում էին Սարիգյուղ համայնքում, որտեղ 418 ընտանիքների բաժանվեցին տարբեր տեսակի սննդամթերք պարունակող 12 կիլոգրամանոց արկղեր: Կազմակերպությունն իրականացնում է նաև ենթակառուցվածքների հիմնանորոգման, փոքրիկ արտադրությունների հիմնման ծրագրեր: ինչպես տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, նպատակ ունենալով շարունակել նմանատիպ աշխատանքները մարզում, համայնքներին առաջարկվել է ներկայացնել մի շարք հիմնախնդիրներ, որոնց <<Դիակոնիայի>> հետ համագործակցությամբ կփորձեն լուծում տալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26