Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ճանապարհաշինությունը՝ մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում 13.11.2014
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Տավուշի մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման համար հատկացվել է ավելի քան 342 մլն դրամ: Նախատեսված աշխատանքների շարքում ընդգրկվել են նաև մի խումբ համայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման աշխատանքներ: Այդպիսով այդ ծրագրի շրջանակներում մարզի 11 համայնքում կատարվում են ճանապարհների վերանորոգում, ասֆալտապատում, փողոցային լուսավորության համակարգի վերականգնում: Արդեն ամբողջությամբ ավարտվել են Նոյեմբերյան քաղաքի Վիրոնայի...

<<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական փառատոնի մարզային փուլը: 12.11.2014
Տեղի ունեցավ <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական փառատոնի մարզային փուլը: Սա արդեն թվով 3-րդ փառատոնն է, որ կազմակերպվում է <<Ռուսաստանի հայերի միություն>> համառուսաստանյան հասարակական կազմակերպության, <<Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն>> ՀԿ-ի, <<Ռուսական աշխարհ>> հիմնադրամի, ՀՀ կրթության և գիտության, մշակույթի նախարարությունների կողմից և մարզպետարանների աջակցությամբ: Փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 1-ից: Մինչ...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 12.11.2014
Ի գիտություն բոլոր նրանց, ովքեր ունեն հետաքրքրող հարցեր կապված ՌԴ միգրացիոն ծառայության հետ: Ս/Թ նոյեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Իջևանի մշակույթի տանը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան և ՌԴ միգրացիոն ծառայության ներկայացուցիչները կատարելու են քաղաքացիների ընդունելություն:
Հանդիպում մարզպետարանում 11.11.2014
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հերթական միջոցառումը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման նպատակով իրականացվող ծրագրի շրջանակներում: Այն վարում էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արշավիր Գևորգյանը: Մասնակցում էին մարզպետարանի և ոստիկանության աշխատակիցներ, համայնքների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների տնօրեններ: Ողջունելով ներկաներին, մարզպետ Հովիկ Աբովյանը կարևորեց...

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մասնակցեց ավանդական ֆուտբոլային տոնին 07.11.2014
Նոյեմբերի 6-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այցելեց Աչաջուր համայնք՝ մասնակցելու ավանդական ֆուտբոլային տոնին: Մարզպետը հանդիպեց ֆուտբոլասերների հետ, հետևեց խաղին: Տավուշի մարզի Աչաջուր գյուղը ձևավորված գեղեցիկ ավանդույթներ ունի: Դրանցից մեկը կապված է ֆուտբոլի հետ: Արդեն 35 տարի է գյուղում համայնքային ֆուտբոլային մրցաշար են կազմակերպում նվիրված աչաջրեցի ֆուտբոլիստների հիշատակին: Աչաջրում սպորտաձևի զարգացմանը մեծապես խթան է հանդիսացել նաև այս ավանդույթի հիմնադիր մանկավարժ Վաչիկ...

Քննարկում<<Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք>> ծրագրի շրջանակներում 07.11.2014
Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք>> ծրագրի շրջանակներում նախօրեին <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ն կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը, նույն ՀԿ-ի 4 տարածքային կենտրոնների տնօրենները, Տավուշի մարզպետարանի, զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնի ներկայացուցիչներ, երիտասարդներ, որոնք հանդիսանում են նաև ծրագրի շահառուներ: Քննարկվում էր...


