Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գիրք նվիրելու օրը Տավուշի մարզպետարանում

19.02.2015

2008 թվականից փետրվարի 19-ը Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Խորհրդանշական այս օրն արդեն հայտնի է նրանով, որ մարդիկ միմյանց գրքեր են նվիրում: Իջևանի վարժարանի մի խումբ աշակերտներ, ուսումնադաստիարակչական գծով կազմակերպիչ Արմինե Բաղրամյանի և ուսուցչի օգնական Աստղիկ Ոսկանյանի ղեկավարությամբ, նախաձեռնել էին հետաքրքիր միջոցառում՝ ցանկանալով գրքեր նվիրել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Մարզպետը սիրով ընդունեց երեխաների նվեր բերած գրքերը, և ինքը նույնպես նրանց գրքեր նվիրեց: Այնուհետև տեղի ունեցավ մտերմիկ զրույց: Մարզպետը հետաքրքրվեց, թե ինչ առօրյայով են ապրում երեխաները, ինչ հարցեր, խնդիրներ ունեն: Ընդհանուր գծերով ներկայացրեց  մարզում իրականացվող ծրագրերը, հայտնեց, որ 2015 թվականին վերանորոգվելու է նաև իրենց հարազատ կրթօջախը՝ Իջևանի վարժարանը: Քանի որ աշակերտներին հետաքրքրում էր նաև սահմանին տիրող իրավիճակը, մարզպետ Հովիկ Աբովյանը հավաստիացրեց, որ Հայոց բանակի կողմից մեր սահմաններն ամուր պաշտպանված են, և երեխաներին մնում է միայն հանգիստ զբաղվեն իրենց ուսումնառության հարցերով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59