Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին

19.02.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին և նրա աշխատանքային խմբին, որի կազմում էին ԿԽՄԿ պաշտպանության բաժնի պետ Վալերի Յարմակը, տնտեսական ապահովության պատասխանատու Մարտին Ափյանը, ջրամատակարարման և կենցաղապահովման ճարտարագետ Ռուբեն Բաղդասարյանը և ԿԽՄԿ-ի պաշպանության դաշտային սպա Արմեն Քարամյանը: Մարզպետ Հովիկ Աբովյանը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց նրանց կազմակերպության կողմից մարզում իրականացրած ծրագրերի, կատարած աշխատանքների համար: ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը նույնպես իր շնորհակալությունը հայտնեց ընդունելության համար: Ապա երկուստեք քննարկվեցին աշխատանքների այն հիմնական ուղղությունները, որոնք կազմակերպության կողմից հնարավոր է նախաձեռնվեն և իրականացվեն մարզի սահմանամերձ համայնքներում: Մարզպետը նաև հյուրերին ներկայացրեց ՀՀ պետբյուջեի միջոցներով սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերը, այն արտոնությունները, որոնք  ՀՀ կառավարության կողմից սահմանվել են նման համայնքների համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57