Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց <<Փարոս>> հիմնադրամի տնօրեն Փիթեր Աբաջյանին

17.02.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հանդիպում ունեցավ <<Փարոս>> հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանի և ծրագրի ղեկավար Սևան Ամիրյանցի հետ: Հիմնադրամը ստեղծվել է 2006 թվականին ԱՄՆ-ում և բարեգործական, կրթական, մշակութային ծրագրեր է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում: Տավուշի մարզում հիմնադրամն արդեն հասցրել է կատարել որոշակի ծավալի աշխատանքներ: Հիմնադրամի ծրագրերով hիմնանորոգվել են Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզն ու բուժկետը, Վերին Ծաղկավանի բուժկետը, մարզական գույք է տրամադրվել Վարագավանի դպրոցին, բարեգործական ծրագրերով կոշիկներ են տրվել մարզի սահմանամերձ համայնքների դպրոցականներին: Այս պահին հիմնադրամի միջոցներով Կողբի արվեստի դպրոցում կահավորվում է դասարան խեցեգործության /կերամիկայի/ բաժնի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և գույքով:
Մարզպետ Հովիկ Աբովյանը Փիթեր Աբաջյանին և հիմնադրամի ամբողջ աշխատակազմին շնորհակալություն հայտնեց մարզում կատարած աշխատանքների համար: Ապա հանդիպման ընթացքում քննարկվեցին Զորականի դպրոցի վերանորոգման նախագծի հետ կապված հարցեր: Մարզպետ Հովիկ Աբովյանը հավաստիացրեց, որ ինչպես Զորականի դպրոցի հիմնանորոգման, այնպես էլ մարզում որևէ աշխատանք կատարելու ցանկացած նախաձեռնության դեպքում, հիմնադրամը կունենա իր գործուն աջակցությունը: Մարզպետը նշեց, որ ինչպես պահանջում է հիմնադրամի ծրագրերի իրականացման սկզբունքը, Զորականի դպրոցի հիմնանորոգմանն անհրաժեշտ միջոցների մեջ մարզը նույնպես իր որոշակի ներդրումը կունենա:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18