Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման խնդիրները՝ խորհրդակցության քննարկման թեմա

17.02.2015

Այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը: Հրավիրված խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, ԳԱՄԿ-ի տնօրեն Վահան Կարապետյաը, մարզի հակահամաճարակային, սննդի անվտանգության, անասնաբուժական ծառայությունները ներկայացնող մասնագետներ: Հիմնականում քննարկվեցին գյուղատնտեսական կենդանիների պատվաստման խնդիրներ և մարզում անասնաբուժական ծառայության իրականացման հետ կապված հարցեր: Նշվեց, որ եթե անցյալ տարի 1 պայմանական անասնագլխաքանակի պատվաստման համար պետ.պատվերի շրջանակում հատկացվում էր 70 դրամ, ապա այս տարի կտրվի 90 դրամ, իսկ որոշ սահմանամերձ համայնքներում գումարն ավելի կմեծանա, քանի որ կկիրառվեն համապատասխան գործակիցներ: Ընդհանրապես, մարզում կայուն անասնաճարակային իրավիճակ պահպանելու գործընթացն ապահովելու նպատակով, ՀՀ կառավարությունը պետական բյուջեի միջոցներից Տավուշի մարզին հատկացրել է շուրջ 25 մլն դրամի ախտորոշիչ, կանխարգելիչ և բուժիչ միջոցներ, հայտնեց նախարարի տեղակալ Գրիշա Բաղիյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև համայնքային անսնաբույժների վարձատրման հետ կապված հարցեր: Հրապարակվեց, որ առավել պարզեցվել և հստակեցվել են համայնքային անասնաբույժների հետ կնքվող պայմանագրերի ձևերը: Եվ այս տարվա պայամանագրերով ամրագրված է ոչ միայն անասնաբույժին վճարվող տարեկան գումարն, այլև դրանց բաշխվածությունն ըստ ամիսների:
Հանդիպումից հետո նախարարի տեղակալն այցելեց Լուսաձոր համայնքում գործող «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի տոհմային տավարաբուծական ֆերմա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14