Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային հանդիպում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում

19.02.2015

Փետրվարի 18-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում <<Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը>> ծրագրի շրջանակներում, որի նպատակն է առաջիկա 5 տարիների ընթացքում սահմանամերձ գոտու համաչափ զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ  Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, հրավիրված էին նաև ծրագրի բոլոր գործընկեր կազմակերպությունները, շահագրհիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատանքային հանդիպումը նպատակ ուներ մինչև ծրագրի պաշտոնական մեկնարկը մեկ անգամ ևս քննարկել և հստակեցնել այն բոլոր մոտեցումները, որոնք դրված են ծրագրի հիմքում: Հանդես գալով ողջույնի խոսքով, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը կարևորեց սահմանամերձ գոտում նման ծրագրի իրականացումը, շնորհակալություն հայտնեց ՄԱԶԾ թիմին և բոլոր գործընկերներին Տավուշի մարզի համար այդ կարևոր գործընթացը ձեռնարկելու ու համատեղ աշխատելու համար: Մարզպետը հայտնեց նաև իր տեսակետը ծրագրի իրականացման նպատակների, ինչպես նաև նախատեսվող միջոցառումների վերաբերյալ: Աշխատանքային հանդիպման ընթացքում առաջարկներով ու տեսակետներով հանդես եկան նաև ծրագրի գործընկեր նախարարությունների ներկայացուցիչները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05