Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Դիլիջանում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

Աշխատանքային այցով Դիլիջանում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 10.02.2014

Փետրվարի 7-ին աշխատանքային այցով Դիլիջանում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ կառավարության ղեկավարն այցն սկսեց Դիլիջանի միջազգային դպրոցից, որտեղ ծանոթացավ կրթօջախի շինարարական աշխատանքների ընթացքին: Վարչապետին տեղեկացրին, որ Միացյալ համաշխարհային քոլեջների ցանցին միացած Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին և առաջին ուսումնական տարում կընդունի 90 աշակերտի: Նախատեսվում է, որ 2023 թվականին դպրոցում ուսանելու է...

Բերդում տեղի ունեցավ ամբողջությամբ հիմնանորոգված              թիվ 2 մսուր-մանկապարտեզի  բացման հանդիսավոր արարողությունը

Բերդում տեղի ունեցավ ամբողջությամբ հիմնանորոգված թիվ 2 մսուր-մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը 10.02.2014

Այսօր` փետրվարի 10-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի ունեցավ ամբողջությամբ հիմնանորոգված թիվ 2 մսուր-մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսությանը ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, ծնողներ, հյուրեր: Դեռևս 1961 թվականից գործող մանկապարտեզը հիմնանորոգման խիստ կարիք ուներ, որն էլ այսօր իրականություն դարձավ: Մանկապարտեզի շենքի վերանորոգման վրա ծախսվել է 110 միլիոն դրամ, որը տրամադրել է...

ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է 07.02.2014

    Տավուշի մարզում ավարտվեց 2013-2014 թվականների ձմեռային զորակոչը: Մարզային զորակոչային հանձնաժողովի տեղեկացմամբ զորակոչն անցել է սահմանված կարգով, հաստատված ժամանակացույցին համապատասխան: Բոլոր տարածքային զինկոմիսարիատները կատարել են առաջադրանքը: Առավել բարձր ցուցանիշներ են արձանագրել Նոյեմբերյանի և Դիլիջանի զինկոմիսարիատները: Այժմ սկսված են 1998 թվականին ծնված արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կցագրման աշխատանքները, որը կշարունակվի ամբողջ տարվա ընթացքում: 

Շուկայականից ցածր գնով կտրամադրվի մարզի հողօգտագործողներին 06.02.2014

  Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման նպատակով շուկայականից ցածր գնով մարզի հողօգտագործողներին կտրամադրվի դիզելային վառելանյութ /1 լիտրը` 350 դրամ/, 50 կիլոգրամանոց պարկերով ազոտական պարարտանյութ /1 պարկը` 6000 դրամ/, 50 կիլոգրամանոց պարկերով ֆոսֆորական և կալյումական պարարտանյութեր /1 պարկը` 7000 դրամ/: Կտրամադրվի նաև գարնանացան գարու /1կիլոգրամը` 200 դրամ/, առվույտի /1...

<<Բերդի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրեն է նշանակվել Արամ Հարությունյանը 03.02.2014

  2014 թվականի հունվարի 29-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ <<Բերդի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթը: Մրցույթին մասնակցում էին <<Բերդի ԲԿ>> ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հարությունյանը և բժիշկ-վիրաբույժ Վահագն Աթոյանը: Մրցույթի արդյունքում Արամ Հարությունյանը հավաքել է 98 տոկոս միավոր, իսկ Վահագն Աթոյանը` 92: Հիմք ընդունելով մրցութային հանձնաժողովի 2014 թվականի հունվարի 29-ի...

2013-2014 ուսումնական տարվա ֆիզիկայի օլիմպիադան ևս կանցկացվի էլեկտրոնային եղանակով 31.01.2014

  Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից տեղեկացնում են, որ 2013-2014 ուստարում դպրոցականների առարկայական օլիմպիադաներից ֆիզիկայի օլիմպիադան ևս, ինչպես մաթեմատիկա առարկայինը, կանցկացվի էլեկտրոնային եղանակով: Ֆիզիկա առարկայի օլիմպիադայի առաջին փուլը կանցկացվի դպրոցում` 2014 թ. փետրվարի 15-ին ժամը 10:00-ին: Դպրոցի տնօրենները ըստ կարգի առաջին փուլի մասնակիցների ցուցակը էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնեն մարզային վարչություն: Մարզային վարչությունը մինչև...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09