Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Գյուղատնտեսության նախարարի այցը Տավուշի մարզ

ՀՀ Գյուղատնտեսության նախարարի այցը Տավուշի մարզ 30.07.2013

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը <<Սպայկա>> ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի հետ: Մարզպետարանում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ համատեղ անցկացված խորհրդակցությունում քննարկվեց գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցում էին մարզի վերամշակող կազմակերպությունների և կոոպերատիվների ղեկավարներ, ոլորտի պատասխանատուներ, մարզի մի շարք համայնքների ղեկավարներ: 2013 թվականի գյուղատնտեսական աշխատանքների...

Տավուշի մարզպետի հյուրն էր իսրայելցի գրող Յաիր Աուրոն

Տավուշի մարզպետի հյուրն էր իսրայելցի գրող Յաիր Աուրոն 22.07.2013

Հուլիսի 20-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին, ով իր բավականին երկար ուսումնասիրությունների և հետազոտությունների հիման վրա գրել է <<Անընդունելի անտարբերություն>> գիրքը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Գիրքը թարգմանվել է անգլերեն, ռուսերեն և ներկայումս արդեն` հայերեն լեզուներով: Գրողին ուղեկցում էին Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր, ներգաղթյալների հարցերով նախկին նախարար Յաիր Ցաբանը և Հայաստանի գրողների միության նախագահ...

Հայ առաքելական եկեղեցու հովանավորությամբ Իջևանի ԱԱՊԿ-ում անցկացվեց բաց դռների օր

Հայ առաքելական եկեղեցու հովանավորությամբ Իջևանի ԱԱՊԿ-ում անցկացվեց բաց դռների օր 22.07.2013

Հուլիսի 19-ին, Հայ առաքելական եկեղեցու հովանավորությամբ, Իջևանի Առողջության առաջնային պահպանման կենտրոնում ,,Սուրբ Ներսես Մեծ,, գիտաբժշկական կենտրոնի առաջատար մասնագետների մասնակցությամբ անցկացվեց բաց դռների օր սրտաբան, էնդոկրինոլոգ, ուրոլոգ, գաստրոէնտերոլոգ, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, գինեկոլոգ, սոոնոգրաֆիստ, վիրաբույժ-վնասվածքաբան բժշկական մասնագիտությունների գծով: Ակցիայի ընթացքին ծանոթանալու նպատակով Իջևանի պոլիկլինիկա էին այցելել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Հայ...

Նախորդ տարվա համեմատ այս տարի խոտի կրկնակի բերք է սպասվում 18.07.2013

Այս տարի Տավուշի մարզում սպասվում է խոտի առատ բերք: Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության հաղորդմամբ մարզի տարածքում հնձվել և տեղափոխվել է 25000 տոննա խոտ, որն ըստ նախնական հաշվարկների մինչև խոտհնձի ավարտը կհասնի մոտ 65000 տոննայի, ինչը լիովին կբավարարի մարզի խոշոր և մանր եղջերավոր անասունների կերի պահանջը: Հնձի աշխատանքները շարունակվում են: Նախորդ տարվա համեմատ այս տարի սպասվում է, որ բերքը կրկնակի է լինելու: Մարզն ապահովված է խոտհնձի համար անհրաժեշտ տեխնիկայով՝...

ՀՀ գյուղատնտեսության  փոխնախարարը  հանդիպեց     Նոյեմբերյանի տարածաշրջանի այգեգործների հետ

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը հանդիպեց Նոյեմբերյանի տարածաշրջանի այգեգործների հետ 18.07.2013

Նոյեմբերյանի տարածաշրջանում աճող արևահամ դեղձի համբավը հայտնի է ոչ միայն Տավուշի մարզում, այլև նրա սահմաններից դուրս: Ու չնայած կարկտահարության պատճառած վնասներին, այս տարի ևս այգեգործները չեն բողոքում բերքի պակասից: Նրանց մտահոգությունը կապված է միայն բերքի որակի, նրա իրացման խնդիրների հետ: Հենց բերքի մթերման, արտահանման ու իրացման խնդիրներին էր նվիրված ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի հանդիպումը տարածաշրջանի այգեգործների հետ: Հուլիսի 17-ին Տավուշի մարզպետ Արմեն...

Կոոպերատիվը հնարավորություն է տալիս գյուղատնտեսական աշխատանքներն ավելի կազմակերպված ու համակարգված իրականացնել

Կոոպերատիվը հնարավորություն է տալիս գյուղատնտեսական աշխատանքներն ավելի կազմակերպված ու համակարգված իրականացնել 17.07.2013

Գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանում գյուղացու ապրուստի հիմնական միջոցը հանդիսանում է անասնապահությունը: Այդ իսկ պատճառով գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի /ԾԻԳ/ ներկայացրած՝ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է մարզի մի շարք համայնքներում ,,Արոտօգտագործողների միավորում,, սպառողական կոոպերատիվների ստեղծում, հետաքրքրեց Ներքին Ծաղկավանի անասնատերերին: Երբ ԾԻԳ-ից եկան ու...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09