Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 22.08.2014
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հուլիսի 31-ի N 780/Ա-Ք և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի 2014 թվականի օգոստոսի 4-ի N 1963/Ծ-4 հրամանների՝ Տավուշի մարզին հատկացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման 2014 թվականի նպատակային ընդունելության 10 տեղ հետևյալ մասնագիտությունների գծով՝ Դասիչը Մասնագիտությունը Տեղերը Ուսմ. վարձը/հազ. դրամ/ 310112...
Ագրարային համալսարանը հրավիրում է սովորելու 22.08.2014
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մասնագետներ է պատրաստում ագրոնոմիա, անասնաբուծություն, ագրոէկոլոգիա, բույսերի պաշտպանություն, անասնաբուժական սանիտարական փորձաքննություն, անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում, խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն, հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրանքի տեխնոլոգիա, մսի և մսամթերքի տեխնոլոգիա, պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա, գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և...

Խաչքարի բացում Բարեկամավանում 19.08.2014
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանային Բարեկամավան համայնքում կարևոր իրադարձություն էր: Գյուղ էին այցելել խորհրդարանականներ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բազմաթիվ հյուրեր: Առիթը հայրենիքի պաշտպանության համար նահատակված բարեկամավանցի 21 ազատամարտիկների հիշատակին կանգնեցված խաչքարի բացումն էր: Միջոցառմանը ներկա էր ամբողջ գյուղը: Օրվա առթիվ ներկաներին ողջունեց համայնքի ղեկավար Գագիկ Աբազյանը: Իսկ խաչքարի բացման պատիվը...

Մեղրի ու հատապտուղների երրորդ փառատոնը Բերդում 18.08.2014
Օգոստոսի 17-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում կրկնակի տոն էր. Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը Բերդի Սորանի այգիներում տեղի ունեցավ նաև արդեն ավանդական դարձած «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը», որը կազմակերպել էին «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» hիմնադրամը, Բերդի քաղաքապետարանը եւ «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամը՝ համագործակցությամբ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության եւ...
Oգոստոսի 16-ին Դիլիջանում տեղի ունեցավ «Մշակութային վերածնունդ» գորգագործության և դեկորատիվ-կիրառական արվեստների երկրորդ փառատոնը, որի իրականացման նախաձեռնությունը պատկանում է <<MEDIA ONIX>> ընկերությանը: Փառատոնի կազմակերպմանն աջակցել էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ Տավուշի մարզպետարանը, Դիլիջանի քաղաքապետարանը և USAID EDMC միջազգային կազմակերպությունը: Փառատոնի նպատակն է տեղի զբոսաշրջային գրավչություններից բացի մասնակիցներին ծանոթացնել հայկական...

Հայկական ավանդական նվագարանների համույթի բարեգործական համերգը Իջևանում 15.08.2014
Օգոստոսի 14-ին ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի աջակցությամբ Իջևանի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ անվանի թառահար Հովիկ Սահակյանի ստեղծած հայկական ավանդական նվագարանների համույթի բարեգործական համերգը: Համույթն առանձնանում է նվագարանային կազմով, երգացանկով և կարճ ժամանակահատվածում մասնակցելով մի շարք հեղինակավոր միջոցառումների՝ աչքի է ընկել իր գործունեությամբ և արժանացել մասնագետների բարձր գնահատականներին: Համերգի ընթացքում հնչեցին հոգևոր,...


