Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը

01.04.2015

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Բրիֆինգին մասնակցում էին ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ներկայացուցիչները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները: Ընդհանուր առմամբ բրիֆինգի ընթացքում քննարկվեցին սահմանային հատվածի միջադեպերի հետ կապված խնդիրներ: Արձանագրվեցին նախորդ բրիֆինգից մինչև հիմա ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և խաղաղ բնակչության ու բնակավայրերի վրա դրանց թողած հետևանքները: Այս առումով մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը մտահոգություն հայտնեց և առաջարկեց համատեղ քայլեր ձեռնարկել բրիֆինգների  արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09