Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ ո ր ո շ ու մ ե մ. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա ԴԱՎԹՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ...
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 19.09.2014
Սիրելի հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ պետական կարևորագույն տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի պատմական օրը իրականություն դարձավ հայ ժողովրդի՝ ազատ ու անկախ երկիր ունենալու դարավոր երազանքը, և Հայաստանը կրկին ստանձնեց ինքն իր ճակատագրի տերը լինելու արդարացի իրավունքը: Դժվար է եղել անկախության հասնելու ճանապարհը, բայց հայ ժողովուրդը միասնական կամքով ու տոկունությամբ կարողացավ ձեռք բերել իր անկախությունն...

Հարցազրույց 18.09.2014
ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանի հետ ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի թիվ 930-Ն որոշմամբ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՎ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՆԴԱԿՈԾՄԱՆ ԴԵՊՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ, ՀՀ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ...

Փառատոնը կնպաստի հայ-ռուսական մշակութային կապերի էլ ավելի խորացմանը 18.09.2014
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Վլադիմիր Աղայանին: Հանդիպմանը ներկա էր Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Քննարկվեցին 2014 թվականի օգոստոսից դեկտեմբեր ամիսը Հայաստանի հանրակրթական դպրոցներում անցկացվող <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնի կազմակերպմանը...
Խաչվերաց տոնին, սեպտեմբերի 14-ին, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Բերդի նորակառույց Սբ. Հովհաննես եկեղեցու օծման սրբազան արարողությունը: Եկեղեցու օծման առիթով Բերդ քաղաք էր ժամանել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Օծման արարողությանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, բարձրաստիճան պետական ու հոգևոր այրեր, մարզի հոգևոր դասը՝ Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի...

Գոշը նշեց գյուղի օրը 14.09.2014
Սեպտեմբերի 13-ը Տավուշի մարզի Գոշ գյուղի համար այսուհետ կմնա որպես առանձնահատուկ օր: Դեռևս անցած տարվա նույն օրը, երբ գյուղի զավակ, այժմ ռուսաստանաբնակ ճանաչված գործարար ու բարերար Անտոն Մեհրաբյանի նախաձեռնությամբ նշանավոր Գոշավանքի բակում հանդիսավորությամբ բացվեց միջնադարի հանճարեղ մտածող, օրենսդիր ու առակագիր Մխիթար Գոշի բրոնզաձույլ արձանը, համայնքի ղեկավար Գևորգ Ամիրխանյանը հայտարարեց, որ այսուհետ սեպտեմբերի 13-ը նշվելու է որպես Գոշ գյուղի օր, և ամեն անգամ օրը նշանավորվելու է...


