Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ 13.07.2013

Հուլիսի 12-ին տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Օրակարգի առաջին երկու հարցով զեկուցեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը: Առաջին զեկույցը սահմանամերձ համայնքների՝ հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց գումար հատկացնելու մասին էր: Երկրորդ հարցով Ռոբերտ Ներսեսյանը ներկայացրեց մարզի համայնքների 2013թ. տեղական բյուջեների սեփական եկամուտների առաջին կիսամյակի կատարողականը: Հուլիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 1103,1 մլն. դրամ, որը նախատեսված եկամուտների 94,9 տոկոսն է, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 243,6 մլն. դրամ կամ կատարվել է նախատեսվածի 80,8 տոկոսը:

Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում 13.07.2013

Հուլիսի 13-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության համար հաշվառված 15 քաղաքացիներից ներկայացել էին 12-ը: Ընդունելության դիմած քաղաքացիները Դիլիջան, Իջևան, Այգեհովիտ, Հովք և Ոսկեպար համայնքներից էին: Քաղաքացիներից 4-ը դիմել էին աշխատանքի տեղավորման հարցով, 1-ը բնակարանի, 2-ը՝ հողամասի հետ կապված խնդրով, 1-ը՝ ֆինանսական: 4 քաղաքացի էլ դիմել էր այլ բնույթի հարցերով: Բնակիչների կողմից բարձրացված հարցերի լուծման նպատակով մարզպետը հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումներին:

 Ամփոփվեցին ծրագրի արդյունքները

Ամփոփվեցին ծրագրի արդյունքները 12.07.2013

Տավուշի մարզում ամփոփվեցին ,,Առողջ սկիզբ,, ծրագրի արդյունքները: Ծրագրի քննարկման ու ամփոփման աշխատանքներին, որ տեղի ունեցան Տավուշի մարզպետարանում, մասնակցում էին համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, սոցիալական աշխատողներ:

Տավուշի մարզի Ենոքավան համայնքում ստեղծվեց  ,,Արոտօգտագործողների միավորում,, սպառողական կոոպերատիվ

Տավուշի մարզի Ենոքավան համայնքում ստեղծվեց ,,Արոտօգտագործողների միավորում,, սպառողական կոոպերատիվ 11.07.2013

Խթանել անասնապահության զարգացումը և անասնապահությունը գյուղացու համար դարձնել եկամտաբեր զբաղմունք. սա է Համաշխարհային բանկի կողմից իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագրի նպատակը: Ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Կիրանց, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Ներքին Ծաղկավան, Լուսաձոր, Ոսկեպար, Ջուջևան, Դովեղ, Բաղանիս համայնքներում հիմնվել են ,,Արոտօգտագործողների միավորում,, սպառողական կոոպերատիվներ, որոնք զբաղվում են արոտների արդյունավետ օգտագործմամբ:

Բաց դռների օր 10.07.2013

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից տեղեկացնում են, որ հուլիսի 12-ին Իջևանի պոլիկլինիկայում Երևանի ,,Արաբկիր՚՚ բժշկական համալիրի առաջատար մասնագետների կողմից անց է կացվելու բաց դռների օր: Դիմել կարող են բոլոր նրանք, ում երեխաներն ունեն խորհրդատվական ծառայության կամ լրացուցիչ հետազոտման խնդիրներ:

Ի գիտություն 10.07.2013

2013թ. հուլիսի 12-ին ժ.1200-ին տեղի կունենա մարզխորհրդի նիստ հետևյալ օրակարգով

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:20:27