Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է մրցույթ թափուր տեղի համար

30.03.2015

ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի թափուր տեղի համար մարտի 27-ին կայացել է մրցույթ, որին մասնակցել են մրցույթի համար հայտ ներկայացրած 4 հոգի: Մրցույթի գրավոր և բանավոր փուլերը հաղթահաել են նրանցից միայն երկուսը՝ Արտեմ Էդիկի Ոսկանյանը և Լուիզա Ռուբենի Պետրոսյանը, ովքեր էլ մրցութային հանձնաժողովի կողմից ճանաչվել են հաղթող:
Ղեկավարվելով ՀՀ ,,Քաղաքացիական ծառայության մասին,, օրենքի համապատասխան կետերով և հիմք ընդունելով մրցութային հանձնաժողովի որոշումը , մարտի 30-ին ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի N 129-Ա հրամանով, Արտեմ Էդիկի Ոսկանյանը նշանակվել է մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05