Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հոբելյանական հուշամեդալներ՝ Բելառուսի դեսպանից 12.09.2014
Սեպտեմբերի 11-ին Դիլիջանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, պատերազմի վետերաններ՝ վետերանների խորհրդի նախագահ Լևոն Ջառահյանի գլխավորությամբ, հյուրեր: Ողջույնի իր խոսքում դեսպան Սուխորենկոն ընդգծեց Մեծ հայրենականում խորհրդային երկրի ժողովուրդների միասնական ուժով...

Տավուշի մարզում մեկնարկեց ամենամյա մարզական փառատոնը 12.09.2014
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի ու Իջևանի քաղաքապետարանի աջակցությամբ այսօր Իջևան քաղաքում մեկնարկեց ամենամյա մարզական փառատոնը: Ամենամյա մարզական փառատոնն անցկացվում է հանրապետության մարզերում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որի հիմնական նպատակն է ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացումը համայնքներում և այդ բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացումը, իսկ բնակչության շրջանում առողջ ապրելակերպի...

Աշխատանքային խորհրդակցություն բուժհաստատությունների տնօրենների հետ 12.09.2014
Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը և ներքին աուդիտի բաժնի վարիչը, բուժհաստատությունների հաշվետվությունների պատասխանատուները: Քննարկվեցին առողջապահության ոլորտի առաջնային կարևորության մի շարք հարցեր: Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը...

Նոր ուսումնական տարին՝ նոր խաղահրապարակով 11.09.2014
Նոր ուսումնական տարին Բերդի թիվ 4 հիմնական դպրոցն սկսեց նոր խաղահրապարակով: Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ դպրոցի նորակառույց խաղահրապարակի ու հանգստի գոտու բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, ՀՕՖ-ի նյու-յորքյան գրասենյակի ղեկավար Գառնիկ Նանագուլյանը, բազմաթիվ հյուրեր: Նշենք, որ խաղահրապարակը և հանգստի գոտին կառուցվել են Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ և ամերիկահայ բարերարներ տեր և...
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը քաղաքացիների ընդունելություն անցկացրեց Իջևանում 11.09.2014
Սեպտեմբերի 11-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Տավուշի մարզպետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեց 24 քաղաքացի Իջևան, Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան, Աչաջուր, Խաշթառակ, Խաչարձան, Ոսկեվան, Տավուշ և Հաղարծին համայնքներից: Քաղաքացիներից 5-ը դիմել էին ֆինանսական աջակցության խնդրանքով, 12 բնակիչ դիմել էին աշխատանքի տեղավորման հարցով, 2-ը՝ հողատարածքի, 2-ը՝ բնակարանային խնդրով: Մեկական քաղաքացիներ դիմել էին աղբահանության ու խմելու ջրի հարցերով, իսկ մեկ...

Ռազմահայրենասիրական դաստիարակությանը նվիրված հանդիպում 10.09.2014
Սեպտեմբերի 9-ին Տավուշի մարզպետարանում կազմակերպվել էր հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի, մարզի հանրակրթական դպրոցների ղեկավարների ու զինղեկների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ: Գեներալ-լեյտենանտ Սարգսյանը գնահատեց մարզի դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարված աշխատանքները, բայցև նշեց առկա խնդիրներն ու անելիքները, որոնց թվում էին դպրոցներում նախնական զինվորական պատրաստվածության և...


