Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,Առաքելություն Արևելք,, կազմակերպության ներկայացուցիչը գնահատում է ծրագրի ընթացքը

26.03.2015

Այսօր Տավուշի մարզպետարանում մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունեց ,,Առաքելություն Արևելք,, դանիական կազմակերպության գրասենյակի ծրագրերի տնօրեն Սասկիա Դեսմեթին: Այցելությունն առաջին անգամ չէր: Կազմակերպության ֆինանսավորմամբ ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպությունն իրականացնում է ,, Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք,, ծրագիրը, որը փորձում է լուծել երիտասարդ հաշմանդամների զբաղվածության խնդիր:Ծրագիրն արդեն 1,5 տարի է ընթացքի մեջ է, և տիկին Դեսմեթի այս այցը նվիրված էր տեղում ծրագրի իրականացմանը, ծրագրի շրջանակում գործող քաղաքացիական գործընկերության հարթակի/ՔԳՀ/ գործունեությանը ծանոթանալուն: Լևոն Սարգսյանն անդրադառնալով ներառական կրթության ոլորտում իրականացրած աշխատանքներին և այս տարիների ընթացքում անցած ճանապարհին, նշեց, որ ,, Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք,, ծրագրի միջոցով ապահովում են շարունակականություն: Ստեղծված հարթակը, որում հանդես են գալիս տարբեր շահագրգիռ հասարակական և պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այս գործընթացում մեծ դերակատարում ունի: Երկուստեք նշվեց, որ թեև մեկուկես տարին երկար ժամանակ չէ մեծ արդյունքներ արձանագրելու համար, սակայն բավական է, որպեսզի տեսանելի դառնան և արդյունքները , և այն խոչընդոտները, որ պետք է հաղթահարվեն:
Այնուհետև Սասկիա Դեսմեթն այցելեց ,,Հույսի կամուրջ,, ՀԿ, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքացիական գործընկերության հարթակի ներկայացուցիչների հետ: Նրանք ներկայացնում էին զբաղվածության պետական գործակալությունը, ՓՄՁԶԱԿ-ը, մեծահասակաների կրթության կենտրոնը, ներկա էին նաև շահերի պաշտպանության խմբի երիտասարդներ, ծնողներ: Այստեղ նույնպես զրույցն ընթացավ մեկուկես տարվա ընթացքում իրականացրած աշխատանքների վերաբերյալ, նշվեցին որոշ հաջողված օրինակներ, պետական այն ծրագրերի առավելությունները, որոնք արտոնություններ են տալիս հաշմանդամներին: Սակայն, իհարկե, շուկայի պահանջներին համապատասխան գիտելիքների ապահովման, գործատուների հետ գործնական երկխոսության խնդիրներն ամբողջությամբ լուծելու համար, դեռ երկար ճանապարհ պետք է անցնել: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն առաջարկեց ծրագրի շրջանակներում փոքրիկ դրամաշանորհների միջոցով մի քանի հաշմանդամների, գուցե նաև նրանց ընտանիքների ինքնազբաղվածության հարց լուծել, որոնք հետագայում կդառնան հաջողված օրինակներ և տեսանելի ապացույց կլինեն գործատուների ու այլ կազմակերպությունների համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26