Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,Գնահատելով անցյալը, շարժվենք դեպի ապագա,,. միջոցառում նվիրված ազատամարտիկներին

01.04.2015

Դեռևս 2009 թվականից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում գործում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ծրագիրը, որի շրջանակներում նաև Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ օրերս տեղի ունեցավ ,,Գնահատելով անցյալը, շարժվենք դեպի ապագա,, խորագրով միջոցառումը: Ներկա էին ազատամարտիկներ, պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, դասախոսներ և, իհարկե, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ, ովքեր էլ հանդես եկան գրական-երաժշտական տարբեր կատարումներով, ապա ազատամարտիկների հետ հարց ու պատասխանի միջոցով տեղեկություններ իմացան նրանց, նրանց ընկերների անցած հերոսական ուղուց՝ հայրենիքին իսկական նվիրվածության իրական պատմությունների օրինակով: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը ողջունեց նման նախաձեռնությունը, նշելով, որ սրանք կենդանի դասեր են , որոնք ավելի շատ պետք են ներկա սերնդին, եիտասարդությանը:
Միջոցառման ավարտին ազատամարիկներին նվիրեցին ,,Գնահատելով անցյալը, շարժվենք դեպի ապագա,, ծրագրի շրջանակներում տպագրված ազատամարտիկների մասին պատմող գրքույկները նաև նվերներ, որոնք պատրաստվել էին Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26