Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային

31.03.2015

Այսօր Տավուշի մարզպետարանում մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային: Երկուստեք հետքրքրություն ներկայացնող հանդիպման ընթացքում, Հայաստան – Եվրամիություն համագործակցության համատեքստում, կողմերը քննարկեցին մարզային մակարդակում համագործակցության ոլորտներն ու ուղղությունները: Մասնավորապես նշվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում իրականցվող ծրագրերը: Մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն հայտնեց մարզի տարբեր ոլորտների՝ ենթակառուցվածքների, քաղաքացիական հասարակության, կրթական ոլորտի աջակցության ու զարգացման ծրագրերի իրականացման համար: Իր հերթին Տրայան Հրիսթեան ներկայցրեց Եվրամիության կողմից իրականացվող ծրագրերի այն ամբողջ փաթեթը, որին կարող են միանալ նաև Տավուշի մարզի համայնքները, տեղական իշխանություններն ու հասարակական կառույցները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18