Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշ-Ռեգեն հերթական հանդիպումը. ամփոփվում են համագործակցության գործնական արդյունքները

28.03.2015

Այսօր, Տավուշի մարզի և Գերմանիայի Ռեգենի տարածաշրջանի համագործակցության շրջանակներում, Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում, որը վարեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցում էին Ռեգենի շրջանի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրեն Հերբերտ Ունաշը, Ռեգենի շրջանի տուրիզմի խորհրդատու-մասնագետ Սյուզան Վագները, ԳՄՀԸ-ի /GIZ/ << Համայնքների զարգացում հարավային Կովկասում>> ծրագրի խորհրդատու Մերի Սարգսյանը, Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Գոշ համայնքների ղեկավարներ Վարդան Ղալումյանը, Արմեն Սանթրոսյանը, Վանուշ Ամիրաղյանը, Հարություն Մանուչարյանը,Գևորգ Ամիրխանյանը, << Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն>> հասարակական կազմակերպության նախագահ Հովհաննես Ղահրամանյանը և աշխատակից Արման Մատինյանը:
Ներկաներին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և անձամբ իր անունից, ողջունեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Տեղեկացրեց, որ այս հանդիպման կարևորագույն նպատակն է ամփոփել ձեռք բերվածը և նշել անելիքները: Հերբերտ Ունաշը և Լևոն Սարգսյանը համառոտ ներկայացրին այն ճանապարհը, որ անցել են այս տարիների ընթացքում: Ինչպես հայտնի է, ՀՀ Տավուշի մարզի և Գերմանիայի Ռեգենի տարածաշրջանի համագործակցությունն սկսվել է դեռևս 2009 թվականին, սակայն այն առավել գործնական փուլ է անցել 2012 թվականին Գերմանական միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ ,,Համայնքների զարգացում Հարավային Կովկասում,, ծրագրի աջակցությամբ: Համագործակցության գերակա ոլորտներ են ընտրվել տուրիզմի զարգացումը, աղբահանությունը և կրթությունը: Եվ դեռևս 2013 թվականին երկկողմ քննարկումների արդյունքում հիմնվել է տուրիզմի ոլորտի զարգացման խթանումն ապահովող մի կառույց՝ ,,Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն,, հասարակական կազմակերպությունը:
ՀԿ-ի նախագահ Հովհաննես Ղահրամանյանը հայտնեց, որ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից տրամադրած դրամաշնորհի միջոցներով, կազմակերպությունն արդեն անցել է գործնական քայլերի իրականացմանը: Հիմնվում է բազմալեզու միասնական կայք, կպատրաստվեն տեղեկատվական փաթեթներ, ցուցանակներ և այլն: Հասարակական կազմակերպությունը կփորձի իր մտահղացումներն իրականցնելու համար ներգրավել նաև այլ միջազգային կազմակերպությունների՝ մասնակցելով նրանց կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նոր առաջարկներ ու կարծիքներ: Հայտնի դարձավ, որ հունիս ամսին սպասվում է Ռեգենի պատվիրակության առավել ընդլայնված այցը Տավուշի մարզ, որի ընթացքում նույնպես կքննարկվեն համագործակցության գործնական արդյունքներն ու հեռանկարները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27