Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ծրագիրը կնպաստի անտառային հիմնախնդիրների բարելավմանը 09.09.2014
ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվում են <<Հողերի և անտառի կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի չոր լեռնային լանդշաֆտներում>> ՄԱԶԾ/ԳԷՀ լայնածավալ ծրագրի նախապատրաստական գործողությունները: Ծրագրի նպատակն է Հայաստանի հյուսիս-արևելյան շրջաններում, մասնավորապես Տավուշի մարզում, հողերի ու անտառների կայուն կառավարումը՝ ապահովելու համար բազմաթիվ էկոհամակարգային ծառայությունների շարունակական հոսքը /օրինակ, ջրամատակարարում, սողանքների վերահսկում...
Մրցույթը համարվեց չկայացած 05.09.2014
Սեպտեմբերի 4-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում կայացավ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի թափուր պաշտոնի համար մրցույթ: Դիմումատուների չներկայանալու հիմքով մրցույթը համարվեց չկայացած: Աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը թափուր է:
Կվերսկսվեն վերապատրաստումները 05.09.2014
Ամառային ընդմիջումից հետո սեպտեմբերի 8-ից կվերսկսվեն ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների հերթական վերապատրաստումները: Առաջին փուլով այս անգամ վերապատրաստման կգործուղվեն մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների թվով 6 քաղաքացիական ծառայողներ:

Կրթության վարչության պետը շնորհավորեց սահմանամերձ համայնքների դպրոցականների սեպտեմբերի 1-ը 02.09.2014
Գիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ին, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանն այցելեց Բերդի տարածաշրջանի մի շարք համայնքների դպրոցներ և շնորհավորեց դպրոցականներին ու ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Վարչության պետն առաջինն այցելեց Չինարիի միջնակարգ դպրոց: Սահմանապահ գյուղի դպրոցում երգն ու երաժշտությունը, տոնական ուրախ տրամադրությունն էր թևածում: Շնորհավորելով չինարեցիներին Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ Կարեն...

Գիտելիքի օրը՝ սահմանապահ Այգեպարում 01.09.2014
Տավուշի մարզի սահմանապահ Այգեպար համայնքում Գիտելիքի օրը վերածվել էր իսկական տոնակատարության: Սեպտեմբերի 1-ին համայնքի միջնակարգ դպրոցը հյուրընկալեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, այլ ղեկավար այրերի: Երգ ու երաժշտության ուղեկցությամբ երեխաներն իրեն խոսքն ուղղեցին հյուրերին, սիրելի դպրոցին, ուսուցիչներին: Շնորհավորելով դպրոցականներին Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ նախարար Սերգո Կարապետյանը առաջին հերթին մաղթեց նրանց խաղաղություն,...

Կրթության ոլորտի աշխատողների օգոստոսյան խորհրդակցությունում 31.08.2014
Օգոստոսի 30-ին Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ կրթության ոլորտի աշխատողների՝ արդեն ավանդական դարձած օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որին մասնակցեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցությունը բացեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Մարզպետը շնորհավորեց ներկաներին Գիտելիքի օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով նրանց արգասաբեր ու արդյունավետ ուսումնական տարի: Այնուհետև Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և...


