Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներառական  կրթության Տավուշի մարզի փորձնական կարգի քննարկումը

Ներառական կրթության Տավուշի մարզի փորձնական կարգի քննարկումը 10.10.2014

Այսօր, Տավուշի մարզպետարանում, հերթական քննարկումն էր մարզի հանրակրթական դպրոցներում ներառական կրթության ներդրման, ընթացքի և դրա հետ կապված դասավանդման այլ առանձնահատկությունների վերաբերյալ: Քննարկումն անցկացրեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մասնակցում էին ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը, Երեխայի բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի տնօրեն Վարդուհի Կատինյանը, <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը, մարզպետարանի...

<<Սասնա ծռեր>>  էպոսին  նվիրված  մրցույթ- փառատոն:

<<Սասնա ծռեր>> էպոսին նվիրված մրցույթ- փառատոն: 09.10.2014

Կարևորելով Ազգային էպոսի հանրահռչակման խնդիրը, արդեն 3-րդ տարին է ՀՀ մշակույթի նախարարության, <<Սասնա տուն>> ՀԿ-ի նախաձեռնությամբ, մարզպետարանների կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների աջակցությամբ, հանրապետությունում կազմակերպվում է <<Սասնա ծռեր>> էպոսին նվիրված մրցույթ- փառատոն: Այս տարի մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը կայացավ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում: Մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպվել են համալիր միջոցառումներ, որոնցից են <<Ես...

Քաղաքացիների հերթական ընդունելությունը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ 09.10.2014

Այսօր, Տավուշի մարզպետարանում, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելության օրն էր: Ընդունելության համար նախապես դիմել էին և հերթագրվել 18 քաղաքացի Իջևան քաղաքից և տարածաշրջանի մյուս համայնքներից: Ընդունելությանը մասնակցած 18 քաղաքացիներից 7-ը մարզպետին դիմեցին ֆինանսական աջակցության, 5-ը՝ աշխատանքի տեղավորման, 2-ը՝ վառելափայտի ձեռք բերման, 4-ը` այլ բնույթի հարցերով: Որոշակի հարցերի մարզպետ Հովիկ Աբովյանը տեղում լուծում տվեց: Իսկ քաղաքացիների կողմից...

Երկօրյա դասընթաց առողջության առաջնային պահպանման օղակի մասնակցությամբ

Երկօրյա դասընթաց առողջության առաջնային պահպանման օղակի մասնակցությամբ 08.10.2014

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկացմամբ, սեպտեմբեր ամսից Տավուշի մարզում մեկնարկել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող <<Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում>> ծրագիրը: Այն իրականացնում են է ՀՀ ԱՆ Առողղջապահական ԾԻԳ –ը Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնի հետ համատեղ: Հոկտեմբերի 7-ին և 8-ին վերոհիշյալ ծրագրի շրջանակներում առողջության առաջնային պահպանման օղակի մասնակցությամբ հերթական...

Դիլիջանը նշեց հիմնադրման 470-ամյակը

Դիլիջանը նշեց հիմնադրման 470-ամյակը 06.10.2014

  Դիլիջանը նշեց հիմնադրման 470-ամյակը Հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը նշեց հիմնադրման 470-ամյակը, որի կապակցությամբ քաղաքում կազմակերպվել էին միջոցառումների շարք և համաքաղաքային տոնախմբություն: Տոնական օրվան իրենց մասնակցությունն էին բերել նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, գործարար և բարերար, Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ, հիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ՀՀ-ում Ռումինիայի...

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Ուսուցչի տոնի կապակցությամբ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Ուսուցչի տոնի կապակցությամբ 03.10.2014

  Սիրելի ուսուցիչներ,  Խորին հարգանքով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ Ձեզ, Ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Ուսուցչի տոնը մեծ խորհուրդ և իմաստ ունի. այն կոչված է մեծարելու մարդկանց, ովքեր նվիրական աշխատանք են կատարում՝ դաստիարակելով ու կրթելով սերունդներ, այն հոգեհարազատ է յուրաքանչյուրին, ով մտահոգ է իր երկրի ու պետականության ապագայով: Գաղտնիք չէ, որ հենց ուսուցչին է վերապահված մեր հայրենիքի վաղվա օրվա ձևավորման առաքելությունը, ինչը դուք...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 15:02:40