Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ամենամյա ավանդական փառատոնը

13.04.2015

Ապրիլի 12-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցում կայացավ ,, Ի՞Նչ, որտե՞ղ, ե՞րբ,, խաղի արդեն ավանդական դարձած ամենամյա տարածաշրջանային աշակերտական փառատոնը, որը թվով 14-րդն էր: Փառատոնը կազմակերպում են Նոյեմբերյանի ավագ դպրոցը և Նոյեմբերյանի ինտելեկտուալ կրթության ակումբը /ՆԻԿԱ/: Այս տարի մասնակցում էին տարածաշրջանի 20 դպրոցների պատանի գիտակները: Հատկանշական է, որ ամեն տարի ընտրվում է առանձնահատուկ թեմա, և կազմկոմիտեն ավագ դպրոցի տնօրեն Ռուբիկ Գիշյանի ղեկավարությամբ, բացի խաղ կայացնելուց, անում է ամեն ինչ, որ փառատոնը մասնակիցների ու ներկաների համար դառնա իսկական մտքի տոն: Այս անգամ փառատոնը նվիրված էր Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին և հարցաշարը, որը կազմել էր ,,ՆԻԿԱ,,-ի նախագահ և խաղավար Արմեն Ամիրաղյանը, նույնպես կազմված էր այդ թեմայով: Համառ, անզիջում պայքարում 18 թիմերի մեջ հաղթող ճանաչվեց Բերդավանի «Նեմեսիս» թիմը: Նույն թիմը նաև հաղթող ճանաչվեց մրցութային մասից հետո տեղի ունեցած ,,Կլոր սեղանին,,: Զորամասի «Ասալա» թիմը երկրորդ տեղը հավասար միավորներով կիսեց Նոյեմբերյանի ավագ դպրոցի «Աղթամար» թիմի հետ: Փառատոնի լավագույն խաղացող ճանաչվեց «Նեմեսիս» թիմի անդամ Էրիկ Էզդանյանը:
Միջոցառմանը ներկա էր և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ու անձամբ իր անունից նախ ողջունեց, ապա նվերներ հանձնեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Նա փառատոնի անցակցումը կարևորեց, նշելով, որ այն նպաստում է մատաղ սերնդի աշխարհայացքի ընդլայնմանը: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը նույնպես ողջունեց փառատոնի անցկացումը և նվերներ հանձնեց մասնակիցներին: Փառատոնը նվերներ ստացավ նաև քաղաքի ավագանու, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, առանձին հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների և անհատ մարդկանց կողմից: Փառատոնին հատուկ հյուրի կարգավիճակով ներկա էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ամենախելացին» ծրագրի ղեկավար Կարեն Քոչարյանը, ով իր տպավորություններով կիսվեց մասնակիցների հետ: Նա իր գոհունակությունը հայտնելով, միևնույն ժամանակ նշեց, որ չպետք է բավարարվել դպրոցական գիտելիքներով այլ պետք է շատ ու շատ կարդալ:
Միջոցառումը նշանավորվեց նաև նրանով, որ փառատոնի ընթացքում տեղի ունեցավ «100 վարդ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին» խորագրով վարդատունկ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57