Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի համահայկական հռչակագիրը՝ դասախոսության թեմա

20.04.2015

Եղեռնի 100-ամյակի տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Տավուշի մարզպետարանի և ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել էր դասախոսություն Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի համահայկական հռչակագրի թեմաներով: Ինչպես դասախոսության սկզբում ներկայացրեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, դասախոսությունը կարդալու նպատակով ,մասնաճյուղում էր գտնվում Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը: Կարեն Նազարյանը իր խոսքում փոխանցեց, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը՝ կարևորելով նման միջոցառումների անցկացումը, շնորհակալություն է հայտնում պատմության թանգարանի աշխատակազմին, նման հանդիպում կազմակերպելու համար: Բազմամարդ լսարանում տիկին Սեդա Գալստյանը մանրամասն ներկայացրեց Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, պարզաբանեց դրույթները: Ցուցադրեց ցեղասպանության թեմայով տեսանյութ, որը Թունիսում արժանացել է գլխավոր մրցանակի: Ներկայացվեցին նաև այն իրավական հիմքերը, որոնք հաշվի առնելով և որոնց վրա էլ հենվելով ձևավորվում է Հայոց պահանջատիրությունը: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար ֆակուլտետի դեկան Վարդան Ալեքսանյանը եզրափակելով դասախոսությունը, նշեց, որ կարևորում է նման միջոցառումների անցկացումը, շեշտելով, որ յուրաքանչյուր պատմաբան գործ ունի անելու, քանի դեռ Թուրքիա պետությունը չի առերեսվել իր պատմության հետ և չի ընդունել իր նախնիների գործած ոճիրը՝ հայերի ցեղասպանությունը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05