Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,Մարզի լավագույն գործարար,, կոչմանն է արժանացել

16.04.2015

Տավուշի մարզի Գործարարների միությունն ամփոփելով 2014 թվականի արդյունքները, ,,Մարզի լավագույն գործարար,, կոչմանն է արժանացրել ,,Հաղարծին,, ՓԲԸ-ի տնօրեն Գառնիկ Մանթաշյանին: Ապրիլի 15-ին ,,Հաղարծին,, համալիրի կոնֆերանսների սրահում տեղի ունեցավ հանդիսավոր արաողություն, որի ընթացքում Տավուշի գործարարների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանը այդ մասին հավաստող մրցանակը հանձնեց Գառնիկ Մանթաշյանին, իսկ Տավուշի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Վարդգես Հովակիմյանը՝ առևտրաարդյունաբերական պալատի պատվոգիրը: Միջոցառմանը մասնակցում էին նաև Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, գործարարներ, մտավորականության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:31:25