Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,ՀիմնաՏավուշը,, ամփոփում է կատարածը

16.04.2015

Այսօր Տավուշի մարզպետարանում, կայացավ ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստին մասնակցում էին Տավուշի մարզպետ, ,,ՀիմնաՏավուշի,, հոգաբարձուների խորհրդի անդամ Հովիկ Աբովյանը, հոգաբարձուների խորհրդի անդամ Միշել Փազումյանը, մարզպետի տեղկալներ Լևոն Սարգսյանը, Կարեն Ադամյանը, մարզպետարանի, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ներկայացուցիչներ: ՀիմնաՏավուշը,, Տավուշի մարզի զարգացման ծրագրերի շրջանակում, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի և Օ դը Սեն վարչական շրջանի նախաձեռնությամբ ստեղծված, այժմ էլ նրանց կողմից ֆինանսավորվող հիմնադրամ է: Գործունեության հիմնական նպատակն է զարգացնել գյուղատնտեսական և անասնապահական արտադրության ոլորտները՝ նպաստելով գյուղացիական բնակաչության կենսամակարդակի ապահովմանը: Նիստի օրակարգում դրված էր երկու հարց. ՀիմնաՏավուշի 2014 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը և 2015 թվականի բյուջեի քննարկումն ու հաստատումը: ,,ՀիմնաՏավուշի,, գործադիր տնօրեն Հրաչ Թումանյանը ներկայացրեց կատարած աշխատանքներն ըստ ոլորտների: Ընդհանուր առմամբ 2014-ին ծախսվել է 519 մլն 669 հազար դրամ գումար: Ընդլայնվել է Լուսաձոր համայնքում գործող անասնահամալիրը, Գանձաքար և Գոշ համայնքներում կառուցվել են նոր մինի ֆերմաներ՝ 37 գլուխ խոշորի համար, նման մի ֆերմա կառուցվում է նաև Բարեկամավան համայնքում, որն ավարտին կհասցվի 2015 թվականին: Կառուցվել է ուսումնական կենտրոն: ,,ՀիմնաՏավուշն,, իրականացրել է նաև այգիների հիմնման, ոռոգման համակարգերի բարելավման, եգիպտացորենի ցանքերի կատարման ծրագրեր՝ ներգրավելով դրանց մեջ մարզի առանձին համայնքների: 2014 թվականին բավականին ակտիվ գործել է նաև հիմնադրամի կողմից ստեղծված ,,ԷկոՏավուշ,, ՍՊԸ-ն, որը գյուղացիներից կաթ է մթերում և զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ: Մեկնարկած բոլոր ծրագրերը շարունակական են և ընդլայնվելու միտում ունեն, ինչի համար 2015 թվականին նախատեսվել է 707 720 եվրոյին համարժեք դրամ:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը դրական համարեց թիմի աշխատանքը, և կարևորեց հիմնադրամի կատարած գործը՝ ընդգծելով, որ նման ծրագրերի իրականացման կարիքը մարզը մեծապես զգում է: Նշվեց, որ կաթի վերամշակման արտադրություն հիմնելով, բարեգործական ծրագրից քայլ է կատարվել նաև դեպի բիզնես: Հոգաբարձուների խորհրդի անդամ Միշել Փազումյանը իր խոսքում հայտնեց, որ սա ապակենտրոնացված համագործակցության ծրագրի շրջանակում առաջին հաջողված փորձն է և հետագայում կարող է դրական օրինակ ծառայել: Մարզպետ Հովիկ Աբովյանը տեղեկացրեց, որ Տավուշի մարզում գյուղատնտեսության զարգացման ոլորտում մի քանի ծրագրեր են մեկնարկել, պետք է քննարկել և համադրել դրանք այնպես, որպեսզի աշխատանքները ոչ թե կրկնվեն, այլ մեկը մյուսին լրացնելով, իսկապես խթանեն ոլորտի առաջխաղացմանը: Նիստի ընթացքում քննարկվեցին նաև ծրագրերի համագործակցության հնարավոր տարբերակներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18