Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում 12.06.2014
Հունիսի 12-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեց 11 քաղաքացի Իջևան, Սարիգյուղ և Ազատամուտ համայնքներից: Բնակիչները մարզպետին էին դիմել տարբեր բնույթի հարցերով: Ֆինանսական աջակցության խնդրանքով դիմել էին 3 քաղաքացի, 7 բնակիչ դիմել էր աշխատանքի տեղավորման խնդրանքով և 1 քաղաքացի՝ բնակարանային հարցով: Բոլոր դիմումները վերցվել են հաշվառման և մակագրվել են համապատասխան ստորաբաժանումներին՝ ուսումնասիրություններ կատարելու և դրանց...
Տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի անդրանիկ նիստը 11.06.2014
Հունիսի 10-ին տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստը վարեց ՀՀ Տավուշի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբովյանը: Օրակարգի առաջին հարցով ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Համլետ Ավալյանը ներկայացրեց 2013-2014թ.թ. ձմեռային զորակոչի արդյունքները: Արձանագրվեց նախորդ զորակոչի դրական աշխատանքը: Նշվեց, որ օրինակելի աշխատանքի համար ՀՀ պաշտպանության...

Աշխատանքային խորհրդակցություն Բերդում 10.06.2014
Հունիսի 9-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Բերդում: Մասնակցում էին տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Մարզպետը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից առաջիկայում նախատեսվող ծրագրերը, այնուհետև համայնք առ համայնք քննարկվեցին ինչպես եղած հիմնախնդիրները, այնպես էլ նախատեսվող ծրագրերի արդյունավետ իրականացման բոլոր մանրամասները: Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարները ներկայացրին իրենց առաջարկները և...

Քննարկվեցին համայնքային ոստիկանության ինստիտուտի ներդրման հետ կապված հարցեր 09.06.2014
ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր ընդունեց ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնին: Քննարկվեցին համայնքային ոստիկանության ինստիտուտի ներդրման հետ կապված հարցեր: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանը, մարզպետարանի ու ոստիկանության պատասխանատու աշխատողներ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պարոն Այենսոնը ներկայացրեց համայնքային ոստիկանության ինստիտուտի...

Երեխաների պաշտպանությունն առաքելություն է 06.06.2014
Հունիսի 5-ին Տավուշի մարզպետարանում մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ հրավիրվել էր կլոր սեղան <<Օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների խնդիրներն ու լուծման հնարավորությունները>> թեմայով: Կլոր սեղանին մասնակցում էին համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամները, ոստիկանության բաժինների ԱԳԽ պետերը: Բացելով կլոր սեղանը՝ ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի /ԵԱԿ/ գործադիր...
Հունիսի 6-ին Տավուշի մարզպետարանում կազմակերպվել էր խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին արտակարգ իրավիճակներում պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր: Ներկա էին <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Վլադիմիր Ավետյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջին բաժնի պետ Գարիկ Ղամարյանը, ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի մայրաբանության բաժնի գլխավոր մասնագետ Վահան Հովհաննիսյանը, համայնքապետեր, համայնքների անասնաբույժներ, մարզպետարանի...


