Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թափուր տեղերի համար կայացած վերջին մրցույթները

14.10.2014

Քաղաքացիական ծառայության խորհրդում հոկտեմբերի 7-ին կայացել է մրցույթ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի թափուր պաշտոնի համար: Մրցույթին մասնակցել է ժամկետային աշխատանքային պայմանագրով տվյալ պաշտոնում աշխատող Կարեն Նազարյանը: Մրցույթի գրավոր և բանավոր փուլերն անցնելուց հետո Կարեն Նազարյանը մրցույթում հաղթող է ճանաչվել, և օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում մարզպետի որոշմամբ նշանակվել է մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ:
Հոկտեմբերի 10-ին Տավուշի մարզպետարանում մրցույթներ են կայացել նաև աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետի, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետի և Բերդի ՍԾՏԳ գլխավոր մասնագետի թափուր պաշտոնների համար: Մրցույթներին մասնակցել, հաղթող են ճանաչվել, ապա սահմանված կարգով եռօրյա ժամկետում աշխատակազմի ղեկավարի հրամանով թափուր պաշտոններում նշանակվել են համապատասխանաբար Նարինե Արամյանը, Սարգիս Համբարձումյանը և Ալվարդ Ադամյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05