Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր պիլոտային ծրագիր Տավուշի մարզում

14.10.2014

ՀՀ Առողջապահության, Կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, <<Արաբկիր>> միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը և Արաբկիր բժշկական համալիր-ԱրԲես առողջության կենտրոնը համատեղ ծրագիր են սկսում, որի նպատակն է Տավուշի մարզում հաշմանդամության և զարգացման հապաղումների վաղ հայտնաբերման և միջամտության հիմնախնդիրը դարձնել միջոլորտային համագործակցության առարկա: Նշված կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբին, որ մարզ էր այցելել Տավուշի գործընկերների հետ քննարկելու ծրագրի հիմնական խնդիրներն ու նպատակաները, մարզպետարանում նախ ընդունեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: <<Արաբկիր>> բժշկական հիմնադրամի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներ Սերգեյ Սարգսյանն ու Մերի Պողոսյանը ներկայացրեցին, թե ինչ հիմնական բաղադրիչներից կազմված կլինի ծրագիրը և ինչ խնդիրներ կլուծվեն ծրագրի իրականացման արդյունքում: Նշվեց, որ ծրագիրը պիլոտային է, և ընտրվել է Տավուշի մարզը, քանի որ այն մեծ փորձ ունի ներառական կրթության ոլորտում: Մարզպետ Հովիկ Աբովյանը ողջունեց աշխատանքային խմբին, շնորհակալություն հայտնեց մարզում նման կարևոր ծրագրի ներդրման համար, և աջակցություն հայտնեց, նշելով, որ մարզպետարանն ու մարզային համապատասխան կառույցները բոլոր ջանքերը կներդնեն ծրագրի հաջող իրականացման գործում:
Այնուհետև աշխատանքային խումբը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանի ղեկավարությամբ անցավ ծրագրի իրականացման փուլերի գործնական քննարկմանը: Նրանց միացան մարզի համապատասխան կրթական, առողջապահական, սոցիալական ծառայությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Օրակարգում համատեղ համաձայնագրի մշակումն էր, որը հետագայում կծառայի որպես ծրագրի իրականացման գործիք:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05