Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը

16.10.2014

Այսօր Տավուշի մարզպետարանում կայացավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարում էր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Բրիֆինգին մասնակցում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Պիեռ Անդրյուն և համանախագահ Ջեյմս Ուորլիքի օգնականը, ովքեր ժամանել էին Ադրբեջանից՝ հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը: Ներկա էին նաև Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվեցին հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Մասնավորապես,  մարզպետ Հովիկ Աբովյանը տեղեկացրեց հուլիս - օգոստոս ժամանակահատվածում մարզի սահմանին հարող տարածքում տիրող իրավիճակը, և թշնամու կրակոցների ակտիվացման հետևանքով խաղաղ բնակչության կրած վնասները: Նշվեց, որ բերքահավաքի եռուն շրջանում սահմանամերձ գյուղերի բնակիչները չկարողացան գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, իսկ ավելի քան 700 բնակարան սահմանամերձ համայնքներում գնդակոծության հետևանքով վնասվեցին: Մարզպետը տեղեկացրեց, որ վերջին օրերին նույնպես կրակոցներ են հնչել Չինարիի, Մովսեսի, Այգեպարի և Բարեկամավանի ուղղությամբ, բարեբախտաբար մարդկային զոհեր չեն եղել: Մարզպետ Հովիկ Աբովյանը միաժամանակ շնորհակալություն հայտնեց համանախագահներին՝ խնդրի կարգավորման հարցում կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը և բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանք հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության թուլացման ուղղությամբ:
Վերջում մարզպետ Հովիկ Աբովյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատասխանեցին լրագրողների հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03