Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Գյուղատնտեսի օրվա կապակցությամբ

17.10.2014

  Սիրելի տավուշցիներ, արդեն մի քանի տարի է պաշտոնապես նշվում է գյուղաշխարհի և գյուղատնտեսական ոլորտի մասնագետների տոնը: Տավուշի մարզը, ինչպես գիտեք, գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող մարզ է, և մեր տնտեսության զարգացումը մեծապես կախված է հենց գյուղատնտեսական ոլորտի հաջողություններից: Միշտ էլ հողագործը, գյուղատնտեսն է եղել երկրի, ժողովրդի կերակրող ձեռքը, և մենք պետք է ներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի նա կարողանա աշխատել ու արարել լավագույն պայմաններում, որպեսզի գյուղն ու գյուղատնտեսությունը, գյուղմթերքի արտադրությունն ու իրացումը մեր մարզում դառնան մեկ ամբողջական ու ամուր շղթա: Սա է մեր ապագան. ես հավատում եմ մեր մասնագետների ուժերին ու հողի բարեբերությանը և վստահ եմ, որ օրեցօր ավելի արդյունավետ ենք օգտագործելու մեր հնարավորությունները:
Մեկ անգամ ևս շնորհավորելով ոլորտի մասնագետներին, մաղթում եմ բոլոր գյուղատնտեսներին առողջություն, ընտանեկան երջանկություն և մասնագիտական հաջողություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59