Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՕՔՍՖԱՄ-Հայաստանն Աղետների ռիսկի նվազեցման ծրագիր է սկսել Տավուշի մարզում

15.10.2014

Այսօր ՕՔՍՖԱՄ-Հայաստան կազմակերպության <<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագրի շրջանակներում Տավուշի մարզպետարանում տեղի ունցավ քննարկում: Ներկա էին Հայաստանում և Վրաստանում ՕՔՍՖԱՄ-ի համակարգող Աննա Պալոմկան, <<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագրի պատասխանատու Զարուհի Տոնոյանը և Տավուշի մարզի աղետների ռիսկի նվազեցման աշխատանքային խումբը: Ծրագիրն արդեն մեկնարկել է և տևելու է 14 ամիս: Ինչպես նշեց ծրագրի պատասխանատուն, հանրապետությունում Վայոց Ձորից հետո սա երկրորդ մարզն է, որտեղ մեկնարկել է այս ծրագիրը: Այն բավականին ընդգրկուն է, քանի որ աղետների ռիսկեր կան բոլոր ոլորտներում. և կրթության, և առողջապահության, և շինարարության, և համայնքներում են դրանք բազմաթիվ: Ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ հաշվի են առնվել նաև սահմանափակ կարողություններով մարդկանց հնարավորություններն ու իրավունքները: Այս հանդիպումը մարզի թիմի հետ, ինչպես նշեցին ՕՔՍՖԱՄ-ի ներկայացուցիչները, նպատակ ունի նորից լսել առաջարկներ, կարծիքներ ծրագիրն առավել բարելավելու նպատակով: <<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագիրն առավել ամբողջական և ըստ փուլերի Տավուշի մարզպետարանում կներկայացվի հաջորդ շաբաթվա ընթացքում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09