Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր ծրագրի մեկնարկը Տավուշ համայնքից

13.10.2014

Տավուշի մարզի Տավուշ գյուղում, մարզպետ Հովիկ Աբովյանի առաջարկությամբ <<Վիլաշին>> ընկերությունը թռչնաբուծության փորձնական ծրագիր է սկսել: Ընկերության կողմից համայնքի ընտրած վայրում կառուցվել է թռչնաբուծարան, որը հնարավորություն է տալիս միանգամից պահելու 3000 ճուտ: Ընկերությունն արդեն բերել է 2000 ճուտ, որոնք 21 օր պահելուց հետո 500-600 գրամ աճ են ապահովելու: Նշված ժամանակից հետո դրանք տանելու են և բերելու են նոր խմբաքանակ: Թռչնաբուծարանում զբաղված են 2 հոգի, ընկերությունն ապահովում է կերը և պահողներին վարձատրում է աշխատանքի համար: Ծրագրի մեկնարկի օրը, երբ Տավուշում հավաքվել էին բազմաթիվ մարդիկ, մասնագետներ, համայնքների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը նշեց, որ սա ցուցադրական մի օրինակ է, որը տեսնելուց, ուսումնասիրելուց հետո, մարզի յուրաքանչյուր համայնքի բնակիչ կարող է ցանկություն հայտնել զբաղվել այդ աշխատանքով: Նման պարագայում <<Վիլաշին>> ընկերությունն անմիջապես կկառուցի թռչնաբուծարանը տվյալ բնակչի մատնանշած վայրում և կապահովի վերը նշված մյուս պայմաններով: Այսպիսով, սա մի ծրագիր է, որը կոչված է նպաստելու մարզում զբաղվածության խնդրի լուծմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27