Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն դպրոցների տնօրենների մասնկացությամբ

05.05.2015

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարում էր վարչության պետ Կարեն Նազարյանը: Առաջիկայում հանրակրթական դպրոցներում սպասվում են մի շարք ծավալուն միջոցառումներ, որոնց անցկացման վերաբերյալ վարչության պետը նախ տեղեկատվություն տվեց, ապա՝ համապատասխան հանձնարարականներ: Մասնավորապես, առաջիկայում ԳԹԿ-ի կողմից անց են կացվելու փորձնական ավարտական քննություններ, որոնք ի տարբերություն նախորդ տարիների, կազմակերպվելու են անվճար: Վերջերս ավարտվել է նաև պատանի երկրապահների սերժանտական դասընթացի 2-րդ փուլը, որից հետո պիտի կազմակերպվեն ստուգարքներ: Հանձնարարվեց պատշաճ կերպով կազմակերպել դրանք և հաշվետվություն ներկայացնել մարզպետարան: Նկատի ունենալով երեխաների հոգևոր-մշակութային դաստիրակության կարևորությունը ապագա քաղաքացու ձևավորման գործում, հանրապետությունում ,,Մշակութային կազմակերպություն-դպրոց,, աբոնեմենտային համակարգի ներդրման փորձնական ծրագիր է մեկնարկում, որը դպրոցահասկ երեխաներին և սովորողներին արվեստին հաղորդակցվելու պետական ծրագրերի մշակման և իրականացման նպատակ ունի: Ծրագրում պիտի ընդգրկվեն նաև 120 աշակերտ Տավուշի մարզից: Խորհրդակցությունում քննարկվեցին նաև այդ ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական հարցեր: Խորհրդակցության ընթացքում, վարչության պետ Կարեն Նազարյանը, բոլոր դպրոցների տնօրեններին, մեկ անգամ ևս խիստ հանձնարարեց դպրոցներում վարել այնպիսի կադրային քաղաքականություն, որպեսզի այն ամբողջությամբ համապատասխանի կրթական և աշխատանքային օրենսդրությանը: Եվ տնօրենների ուշադրությունը հրավիրվեց նաև իրենց հասցեագրված գրություններին ժամանակին ու պատշաճ ձևով պատասխանելու խնդրին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18