Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կիրանցում բացվեց ազատամարտիկ Գագիկ Վարդանյանի հուշարձանը

01.05.2015

Կիրանցը Տավուշի մարզի սահմանամերձ և հերոսական տարեգրություն ունեցող համայնքներից է: Այս փոքր գյուղը Արցախյան ազատամարտի տարիներին 14 զոհ է տվել: 1992-ին էր, երբ Կիրանցի սահմանագոտում ընկավ նրա զավակներից մեկը՝ Գագիկ Վարդանյանը: 2015 թվականի մայիսի 1-ին պիտի լրանար ազատամարտիկի 55-րդ տարեդարձը: Նրա եղբայրը՝ Գրիշա Վարդանյանը, նախաձեռնել և կառուցել էր Գորոյի /այսպես էին նրան ճանաչում/ կիսանդրին, որը մայիսի 1-ին բացվեց հայրենի գյուղի իր անունը կրող դպրոցի բակում: Հուշարձանի բացման առիթով հանդիսավոր արարողություն էր կազմակերպվել, որին մասնկացում էր նաև Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար և նշեց, որ նման միջոցառումները ոչ միայն վառ են պահում մեր հերոսաբար ընկած տղաների հիշատակը, այլև բաց դաս են մեր ներկա ու ապագա սերունդների համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57