Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում ,,Աշխատանքի և արժանապատիվ կյանքի,, իրավունք ծրագրի շրջանակներում

01.05.2015

,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղում ապրիլի 30-ին հեթական միջոցառումն էր կազմակերպվել ,,Աշխատանքի և արժանապատիվ կյանքի,, իրավունք ծրագրի շրջանակներում: Սա պարբերաբար կազմակերպվող միջոցառումներից էր, որը նպատակ ունի խնդիրները քննարկել գործատուների հետ և փորձել ինչ-որ լուծումներ գտնել, որոնց արդյունքում կլուծվի հաշմանդամություն ունեցող երիտասարդների զբաղվածության հարցը: Մասնակցում էին նաև մարզպետարանի, զբաղվածության գործակալության, շահերի պաշտպանության խմբի ներկայացուցիչներ: Հանդիպումը վարում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: ,,Հույսի կամուրջ,, Հկ-ի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արմինե Ներսիսյանը ներկայացրեց ծրագրի մեկնարկից մինչև հիմա անցած ճանապարհը, ինչպես նաև ակնկալվող արդյունքը: Իսկ ամենամեծ ակնկալիքն այն է, որ ծրագրի ավարտին 80 երիտասարդ զբաղվածություն ունենան: Զբաղվածության պետական գործակալության Իջևանի տարածքային կենտրոնի տնօրեն Սմբատ Ցուցուլյանը ներկայացրեց այս ոլորտում պետական աջակցության ծրագրերը: Լևոն Սարգսյանը ողջունեց գործատուների մասնակցությունը հերթական հանդիպմանը և նշեց, որ պատրաստ են լսել նրանց առաջարկներն ու խորհուրդները ակնկալվող արդյունքի հասնելու նպատակով: Գործատուները զբաղվածության գործակալությանն առաջարկեցին ապահովել տեղեկատվություն իրենց գործունեությանը համապատասխանող անհրաժեշտ մասնագետների մասին: Քննարկվեցին երիտասարդների մասնագիտական ունակությունների մասին գործատուներին տեղեկություններ տրամադրելու որոշակի մեխանիզմներ, որոնք նաև կլինեն համապատասխան իրավական շրջանակներում և չեն խախտի մարդու իրավունքները: Ներկաները հույս հայտնեցին, որ հաջորդ հանդիպման ժամանակ մասնակից գործատուների թիվն ավելի մեծ կլինի, իսկ արդյունքները՝ շոշափելի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03