Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ծաղիկներ խոնարհեց զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին

06.05.2015

Այսօր Տավուշի մարզում հիշատակի ու ոգեկոչման օր էր: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Նոյեմբերյանում ծաղիկներ խոնարհեց զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին: 1991 թվականի մայիսի 6-ը ողբերգական էր՝ մեր նոր գոյամարտի ամենադաժան ու ցավալի օրերից մեկը, երբ 15 ոստիկանների սպանության բոթը ցնցեց ամբողջ Հայաստանը: Վերքը գուցե սպիացել է, բայց ցավը երբեք չի անցնի, իսկ հիշատակը միշտ վառ կմնա: Եվ ինչպես ամեն տարի, այսօր էլ մարդիկ ոստիկանների հարազատների հետ միասին հավաքվել էին մեկ անգամ ևս խոնարհվելու հերոս որդիների հիշատակի առջև:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57