Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում մեղվապահների հետ

06.05.2015

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի մեղվապահների հանդիպումը Հայաստանի մեղվապահների ասոցիացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանի հետ: Ինչպես ավանդաբար կազմակերպվող այս հանդիպումներին, այնպես էլ այսօր, քննարկվեցին մարզում մեղվաբուծության զարգացման, մեղվապահներին անհրաժեշտ նյութերով, միջոցներով և մեթոդական ցուցումներով աջակցելու խնդիրներ: Մասնավորապես բարձրացվեցին մեղրն արտահանելու և իրացնելու հարցեր: Ռոզա Ծառուկյանը նշեց, որ իրենց ասոցիացիան պատրաստակամ է օգնել սահմանամերձ Տավուշի մարզի համայնքներին, այն տնտեսություններին, ովքեր ցանկանում են զարգացնել մեղվաբուծությունը: Մարզպետ Հովիկ Աբովյանը ողջունեց Հայաստանի մեղվապահների ասոցիացիայի աշխատանքը մարզում և շնորհակալություն հայտնեց: Նշեց, որ պատրաստ է աջակցել ասոցիացիային բոլոր այն նախաձեռնություններում, որոնք կխթանեն տնտեսության զարգացմանը: Մարզպետը մեկ անգամ ևս տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության կողմից մարզի սահմանամերձ համայնքներին տրված հարկային արտոնությունից հետո, տնտեսվարողների համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05