Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնական միջոցառումներ

09.05.2015

Այսօր` մայիսի 9-ին, Տավուշի մարզի տարբեր համայնքներում կայացան և ամբողջ օրվա ընթացքում շարունակվեցին միջոցառումներ` նվիրված Հաղթանակի և խաղաղության տոնին, ինչպես նաև Շուշիի ազատագրման 23-ամյակին: Օրը տոնական միջոցառումներով սկսվեց նաև մարզկենտրոն Իջևանում: Առավոտից Իջևանի քաղաքապետարանում ընդունել էին օրվա պատվավոր հյուրերին` պատերազմի վետերաններին: Նրանց հանդիսավորությամբ հանձնվեցին Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ մեդալներ ՀՀ վարչապետի կողմից և դրամական պարգև` Տավուշի մարզպետարանի ու Իջևանի քաղաքապետարանի կողմից: Այնուհետև օրը շարունակվեց հիշատակի ու ոգեկոչման արարողությամբ: Սահմանադրության հրապարակից մարդիկ հանդիսավոր երթով շարժվեցին դեպի Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Այստեղ, զինվորական նվագախմբի խրոխտ հնչյունների ներքո , զոհվածներին հարգանքի տուրք մատուցվեց: Ծաղկեպսակներ դրվեցին ու ծաղիկներ խոնարհվեցին: Իջևանյան միջոցառումները շարունակվեցին Շատրվանների հրապարակում, որտեղ տեղի ունեցավ տոնական ուրախ համերգ և հնչեցին շնորհավորանքներ օրվա կապակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27