Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

08.05.2015

Սիրելի տավուշցիներ, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Մայիսի 9-ը մեր պատմության ամենահիշարժան ու պանծալի օրերից է: Հայ ժողովրդի զավակներն անցնելով երկրորդ աշխարհամարտի թոհուբոհով, իրենց մեծ ներդրումն ունեցան Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտի գործում: Տասնամյակներ անց, մայիսի 9-ը մեզ համար նշանավորվեց մեկ այլ հաղթանակով՝ Շուշիի ազատագրումով: Իրենց հայրերի ու պապերի սխրանքին գումարելով այժմյան սերնդի արժանապատիվ կեցվածքը, մերօրյա հերոսները օրվան տվեցին կրկնակի խորհուրդ՝ այն դարձնելով հայ ժողովրդի նորագույն պատմության հերոսական ու փառավոր էջերից մեկը: Եվ այսօր հպարտությամբ ու ուրախությամբ բոլորս նշում ենք տոնական օրը՝ միևնույն ժամանակ գլուխ խոնարհելով բոլոր այն զոհերի հիշատակի առջև, որոնց կյանքի գնով ձեռք բերվեցին այս հաղթանակները:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ, Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանի ու Շուշիի ազատգրման 23-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ, առողջություն, խաղաղ և ստեղծագործ աշխատանք՝ ի բարօրություն մեր երկրի և ժողովրդի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57