Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ,,Հայրենիք,, բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Սերգեյ Թադևոսյանին

07.05.2015


Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ,,Հայրենիք,, բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Սերգեյ Թադևոսյանին: Հանդիպմանը մասնկացում էր նաև մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Կազմակերպության ներկայացուցիչը ներկայացրեց ,,Հայրենիքի,, կողմից իրականացվող ծրագրերի հիմնական բնույթը, դրանց իրագործմանն անհրաժեշտ կազմակերպությունում ընդունված մոտեցումները: Սերգեյ Թադևոսյանն ընդգծեց, որ Տավուշի մարզը որպես սահմանամերձ գոտի ամբողջությամբ ընդունելի է իրենց կողմից գործունեություն ծավալելու համար:
Մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն հայտնեց հյուրին հանդիպման համար և ողջունեց կազմակերպության կողմից Տավուշի մարզն իրենց գործունեության ոլորտ ընդգրկելու կապակցությամբ: Մարզպետը ներկայացրեց մարզում տիրող իրավիճակը և պատրաստակամություն հայտնեց աջակցել ու օժանդակել կազմակերպության կողմից մարզում իրականացվելիք բոլոր ծրագրերին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում կազմակերպության կողմից կլինեն այցեր մարզի համայնքներ: Ուսումնասիրությունից և հիմնախնդիրներին մոտիկից ծանոթանալուց հետո կկազմվի նախընտրելի ծրագրերի առաջարկների ցանկ, որը վերջանական հաստատելու նպատակով կքննարկվի մարզպետի մոտ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18