Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շտաբային ուսումնավարժություն Տավուշի մարզում

14.05.2015

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի 23.01.2015թ.-ի թիվ 30-Ա հրամանի, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի  որոշմամբ,  մայիսի 14-ին մարզում անցկացվեց ,,Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՀՀ Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում,, թեմայով շտաբային ուսումնավարժություն և ,, Տարահանման ժամանակավոր տեղակայման կետի ծավալումը,, գործնական միջոցառում: Ուսումնավարժությանն ընդգրկված էին Տավուշի մարզի քաղպաշտպանության ղեկավար կազմը՝ մարզպետ, քաղպաշտպանության պետ Հովիկ Աբովյանի գլխավորությամբ, տարահանման հանձնաժողովը, սահմանամերձ համայնքների ղեկավարները: Ուսումնավարժության միջոցառումներին մասնակցում էր ՀՀ ՏԿԱԻ նախարարության  աշխատանքային խումբը, ՏԿԱԻՆ  ՓԾ քաղպաշտպանության վարչության պետ, գնդապետ Մ. Ներսիսյանի գլխավորությամբ:  Ուսումնավարժության նպատակն էր ստուգել Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության ու տարահանման պլանների իրատեսությունը և կատարելագործել մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի ունակությունները քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ: Ամբողջ օրվա ընթացքում ՔՊ ղեկավար կազմը ըստ իրավիճակի փոփոխությունների ստանում էր առաջադրանքներ, որոնց կատարման մասին, զեկուցվում էր Տավուշի մարզպետին՝ օրվա ընթացքում պարբերաբար կայացող նիստերում: Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ ծավալվել էր բնակչության տարահանման ժամանակավոր տեղակայման կետ, անցկացվեց գործնական միջոցառում: Օրվա ավարտին, ամփոփելով շտաբային ուսումնավարժության արդյունքները, մարզպետ, մարզի ՔՊ պետ Հովիկ Աբովյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին կատարած աշխատանքների համար, ապա նշեց, որ ուսումնավարժությունները ինքնանպատակ չեն, սրանք հնարավորություն են տալիս առավել կատարելագործվել, և պիտի աշխատենք, որպեսզի հաջորդ ուսումնավարժության ընթացքում արդեն վերացված լինեն առկա թերությունները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-11-27 16:44:22