Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,Ներառական համայնք,, ծրագրի շրջանակներում գիտաժողով Դիլիջանում

12.05.2015

Մայիսի 11-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, ,,Ներառական համայնք,, ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ,,Ներառական կրթություն.կրթություն բոլորի համար,, թեմայով տարածաշրջանային գիտաժողովը: ,,Ներառական համայնք,, ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բուդապեշտի Բաց հասարակության հիմնադրամի ՙՙԿրթության աջակցություն,, ծրագրի կողմից: Այն տարածաշրջանային ծրագիր է: Հայաստանում այն իրականացնում են ՙՙՀույսի կամուրջ,, ՀԿ-ի Տավուշի մարզի մասնաճյուղերն ու ,,Օրրան,, ՀԿ-ի Վանաձորի մասնաճյուղը, իսկ Վրաստանում՝ 3 տարբեր հասարակական կազմակերպություններ: Գիտաժողովի նպատակն էր և ներկայացնել Հայաստանում ու Վրաստանում առկա լավագույն փորձի օրինակները, և քննարկել այն խոչընդոտները, որոնք առկա են կրթության մեջ խոցելի խմբի երեխաների ներառման գործընթացում: Գիտաժողովին մասնկացում էին Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների, Տավուշի մարզպետարանի, միջազգային, հասարակական կազմակերպությունների, ոլորտի խնդիրներով հետաքրքրված այլ կառույցների ներկայացուցիչներ:
Գիտաժողովին մասնակցում էր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և իր անունից ողջունեց մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց նման կարևոր միջոցառումը Տավուշի մարզում կազմակերպելու համար: Լևոն Սարգսյանն անդրադարձ կատարեց ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի հետ երկարամյա համագործակցությանը, որի արդյունքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր՝ նպատակ ունենալով մարզի համայնքներում, հանրակրթության ոլորտում ներդնել ներառական գաղափարները: Կարծում եմ, արդյունքները եղել են դրական, քանի որ դրանք որպես մոդել կիրառվել են հետագա աշխատանքներում,-նշեց մարզպետի տեղակալը: Նա գիտաժողովը կարևորեց նաև տարածաշրջանային համագործակցության ոլորտում և ողջունելով վրացի գործընկերներին, հույս հայտնեց, որ այն կլինի երկուստեք ընդունելի ու արդյունավետ:
Գիտաժողովն անցավ գործնական մթնոլորտում: Ներկայացվեցին ու քննարկվեցին երկու երկրներում ներառական կրթության պետական քաղաքականությունը, ներառական կրթության փորձն առանձին դպրոցներում, մանկավարժահոգեբանական աջակցության և ուսուցիչների կրթության ու վերապատրաստման հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03