Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում Դիլիջանում

13.05.2015

Հայրենի երկրի խաղաղության համար մարտնչած հայորդիների քաջությունն ու սխրանքը ևս մեկ անգամ արժևորելու նպատակով մայիսի 12-ին Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցում կազմակերպվել էր հայրենասիրական միջոցառում: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:
Մայիսյան հաղթանակներին նվիրված տոնական միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի տնօրինության և ուսուցչական անձնակազմի նախաձեռնությամբ: Միջոցառման ընթացքում աշակերտները հիշարժան դրվագներ են ներկայացրել մայիսյան եռատոների պատմությունից, երգերի, պարերի և ասմունքի միջոցով հիշատակել Հայրենական մեծ պատերազմին ու Արցախյան ազատամարտին մասնակցած հերոսներին:
Ողջունելով հյուրերին և կարևորելով մայիսյան հաղթական իրադարձությունների դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ այս օրերին դպրոցներում պարբերաբար կազմակերպվող հայրենասիրական միջոցառումները ոչ միայն ոգևորության ու ոգեկոչման խորհուրդ ունեն, այլև մատաղ սերնդին նախապատրաստում են ապագա հաղթանակների: Սեյրան Օհանյանը հայրենիքի ապագա պաշտպաններին հորդորել է լավ սովորել, քանի որ մարտունակ բանակի զարգացումն ու խելացի պաշտպանական քաղաքականության իրականացումն անհնար է առանց կրթության:
Միջոցառման ընթացքում երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաև ազատամարտի հերոսների հիշատակի հավերժացման գործում ունեցած ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարը պատվոգրեր, գերատեսչական մեդալներ և արժեքավոր նվերներ է հանձնել Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի մի շարք ուսուցիչների և աշակերտների:

www.mil.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05