Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքային համագործակցության հեռանկարներ

15.05.2015

Ինչպես տեղեկացնում են Դիլիջանի քաղաքապետարանից, մայիսի 15-ին քաղաքապետարանը հյուրընկալել է Երևանի Քանաքեռ - Զեյթուն համայնքի վարչական շրջանի պատվիրակությանը, որը գլխավորել է համայնքի վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանը: Պատվիրակության կազմում են եղել վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ենոք Արզումանյանը, աշխատակազմի տարբեր ոլորտների պատասխանատուներ, կրթական հաստատությունների տնօրեններ:
Քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը համայնքների ղեկավարները համառոտակի ներկայացրել են համայնքների բնութագիրը և համագործակցության հնարավորությունները: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը անդրադարձել է վերջին տարիներին քաղաքում իրականացված խոշորամասշտաբ ծրագրերին, քաղաքի ընդհանուր առաջընթացին: Նա նաև խոսել է Դիլիջանի և արտերկրի քույր քաղաքների հետ կապերի և համագործակցության մասին:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը և Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանը ստորագրել են Համայնքների համագործակցության հուշագիր, որում արտացոլվել են տարբեր ոլորտներում համագործակցության ուղիները և հեռանկարները:
Կազմակերպված ընդունելությունից հետո հյուրերը քաղաքապետի ուղեկցությամբ այցելել են ՀՀ Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն, ավագ դպրոց և Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05