Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տուրիզմի զարգացմանը նպաստող ծրագրեր

11.05.2015

,,Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն,, հասարակական կազմակերպությունը, որ ստեղծվել է Տավուշի մարզպետարանի կողմից ՀՀ Տավուշի մարզի և Գերմանիայի Ռեգենի տարածաշրջանի համագործակցության շրջանակներում, նպատակ ունի խթանել մարզում տուրիզմի ոլորտի զարգացմանը: Կազմակերպությունն արդեն մի քանի ամիս է անցել է գործնական ծրագրերի իրականացմանը՝ այդ ճանապարհին համագործակցելով տարբեր կառույցների հետ: Այս անգամ կազմակերպությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի սոցիալ-մշակութային ծառայություն և զբոսաշրջություն բաժնի ուսանողների հետ կազմակերպել էր այց Մակարավանք պատմամշակութային համալիր: ,,Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն,, հասարակական կազմակերպության նախագահ Հովհաննես Ղահրամանյանը տեղեկացրեց, որ այցն ուներ հիմնականում երկու նպատակ: Առաջինը, գործնականում ծանոթացնել ուսանողներին, թե ինչպիսի հմտությունների պետք է տիրապետի էքսկուրսավարը: Եվ օրվա ընթացքում ուսանողների հետ միասին կազմակերպությունը Մակարավանքի տարածքում կատարել է նաև մաքրման աշխատանքներ: Ըստ կազմակերպության ներկայացուցիչների, իրենց աշխատանքային օրակարգում նմանատիպ ծրագրերը բավականին մեծ տեղ են գրավում, քանի որ դրանք նույնպես արդյունավետ միջոց են՝ նպաստելու մեզանում տուրիզմը որպես մշակույթ ձևավորելու և զարգացնելու գործընթացին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57