Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ <<Աջակցություն ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, աջակցություն տարածքային զարգացման գործընթացներին>> ծրագրի ներկայացում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչը, մասնակցում էին մարզում գործող հասարակական կազմակերպությունների նախագահներ, համայնքապետեր, հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներ և այլ շահագրգիռ կողմեր: Տավուշի մարզպետի տեղակալ...

Շրջայց զորամասերում ու մարտական հենակետերում 08.07.2014
Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերում ու մարտական հենակետերում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է հենակետերում դիրքապահների ծառայության պայմաններին, հետևել է զորամասերում ընթացող կապիտալ շինարարական աշխատանքներին: Սեյրան Օհանյանը զրուցել է զինծառայողների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, խրախուսել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած և...

<<Գլոբալ Վիլիջ>> միջազգային կամավորական թիմը հյուրընկալվեց Տավուշի մարզում 08.07.2014
Օրեր առաջ <<Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա>> հիմնադրամը հյուրընկալեց <<Գլոբալ Վիլիջ>> ծրագրի միջազգային կամավորների առաջին թիմին: Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած 10 կամավորներ մեկ շաբաթ է ընդգրկված են Իջևան քաղաքում ապրող Փարսադանյանների տան վերանորոգման և բարեկարգման աշխատանքներում: Փարսադանյանների բազմանդամ ընտանիքը տարիներ շարունակ բնակվել է վթարային շենքում, իսկ հիմա <<Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա>> հիմնադրամի հետ համագործակցության...

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր 07.07.2014
Հուլիսի 5-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության ներկայացուցիչների հետ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այցելեց Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես և Վերին Կարմիրաղբյուր համայնքներ: Կառավարության ղեկավարը նախ ծանոթացավ սահմանամերձ գոտում գտնվող Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի կառուցման ընթացիկ աշխատանքներին: Քննարկվեց շինարարական աշխատանքների իրականացման հետ կապված հարցեր: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այնուհետև մեկնեց Մովսես...
Հուլիսի 1-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը աշխատանքային այցով հանդիպեց Բարեկամավան համայնքի բնակիչներին և գյուղի ակտիվին: Ծանոթացավ գյուղում իրականացվող ծրագրերին և առկա հիմնախնդիրներին: Մանրամասն լսեց բոլոր առաջարկությունները, և խոստացավ առաջիկայում գյուղի առաջնահերթություն պահանջող հիմնախնդիրների լուծման համար ձեռնարկել գործուն քայլեր: Այդ առիթով այսօր Տավուշի մարզպետի մոտ հրավիրվել էր խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը,...
Տեղեկատվություն ՀՀ Տավուշի մարզում հունիս ամսին ընտանեկան և սոցիալական նպաստ ստացողների վերաբերյալ 02.07.2014
ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԾՏԳ-ների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն 2014թ. հունիս ամսին մարզում ընտանեկան նպաստ են ստացել 3936 ընտանիքներ, որոնցից 1549-ը Իջևանի տարածաշրջանում, 930-ը՝ Դիլիջանում, 832-ը՝ Բերդում, 625-ը՝ Նոյեմբերյանում: Նույն ամսվա ընթացքում մարզում սոցիալական նպաստ են ստացել 1215 ընտանիքներ, որոնցից 443-ը Իջևանի տարածաշրջանում, 316-ը՝ Դիլիջանում, 206-ը՝ Բերդում, 250-ը՝ Նոյեմբերյանում: Հրատապ դրամական օգնություն են...


