Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պաշտպանիչ աշխատանքներ Տավուշի մարզի սահմանապահ համայնքներում

07.11.2014

Տավուշի մարզի սահմանապահ համայնքներում բնակիչներին և ուսումնական հաստատությունների տարածքները թշնամու ոտնձգություններց առավելագույնս պաշտպանելու նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Տավուշի մարզի առաջնահերթ լուծում պահանջող աշխատանքների շարքում ներգրավվեցին նաև որոշակի պաշտպանական միջոցառումներ: Մասնավորապես, Չինարի գյուղում այժմ արդեն ավարտական փուլում են դպրոցի պատուհանների վերատեղադրման և լուսավորության ավելացման աշխատանքները: Նույն համայնքում կառուցվում է նաև պաշտպանիչ պատ, որի արդյունքում որոշակիորեն կապահովագրվեն և գյուղամիջյան ճանապարհով երթևեկողները, և մանկապարտեզի սաները: Վերոհիշյալ աշխատանքները կատարելու համար ՀՀ պետբյուջեից առաջինի՝ դպրոցի պատուհանների վերատեղադրման համար, տրամադրվել է 5մլն 760 հազար դրամ, իսկ պաշտպանիչ պատի  համար ՝ 13 մլն 440 հազար դրամ:
Նման միջոցառումներ են իրականացվում նաև Այգեպար համայնքում: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը կառուցել է գյուղի դպրոցի տարածքը պաշտպանող պատ: Նույն Այգեպար համայնքում պաշտպանիչ պատ է կառուցում նաև Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը: Մանկապարտեզի տարածքն անվտանգ դարձնելու նպատակով այն տարբեր կողմերից շրջապատվում է պատով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03