Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական փառատոնի մարզային փուլը:

12.11.2014

Տեղի ունեցավ <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական փառատոնի մարզային փուլը: Սա արդեն թվով 3-րդ փառատոնն է, որ կազմակերպվում է <<Ռուսաստանի հայերի միություն>> համառուսաստանյան հասարակական կազմակերպության, <<Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն>> ՀԿ-ի, <<Ռուսական աշխարհ>> հիմնադրամի, ՀՀ կրթության և գիտության, մշակույթի նախարարությունների կողմից և մարզպետարանների աջակցությամբ: Փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 1-ից: Մինչ մարզային փուլը տեղի է ունեցել դպրոցական փուլը: Տավուշի մարզի 81 դպրոցներում փառատոնի դպրոցական փուլին մասնակցել են 1210 աշակերտ: Նրանցից 56-ը ընտրվել են մարզային փուլի մասնակցության համար: Մինչ աշակերտների կատարումներին անցնելը տեղի ունեցավ փառատոնի բացման հանդիսավոր արարողություն: Այն մեկնարկեց Իջևանի երաժշտական դպրոցի մանկական երգչախմբի կողմից Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակած փառատոնի հիմնի կատարմամբ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը՝ շեշտելով, որ նման միջոցառումները նպաստում են ոչ միայն մեր երեխաների կարողությունների, ուսաց լեզվի իմացության զարգացմանը, այլև Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության ամրապնդմանը: Ելույթ ունեցավ նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը՝ ներկայացնելով փառատոնի շրջանակներում մինչ հիմա տեղի ունեցած միջոցառումները, կատարված աշխատանքները և հետագա անելիքները: Ինչպես նաև նշեց, որ փառատոնը նպատակ է դնում աջակցել հանրապետության դպրոցներում սովորողների և Ռուսաստանի դպրոցականների միջև կապերի հաստատմանը, որոնք հետագայում կարող են վերաճել կենդանի շփման, տեղեկատվության փոխանակման, փոխադարձ այցերի, մշակութային երկխոսության: Ելույթ ունեցան նաև Հաղարծնի դպրոցի տնօրեն Գոհար Թամամյանը և Պտղավանի դպրոցի տնօրեն Էլմիրա Կոպյանը:
Փառատոնի մասնակիցները ելույթ ունեցան նախապես հայտարարված 5 ժանրերում. ռուսական ժողովրդական երգ, ռուսական հայրենասիրական երգ, ռուսական ռոմանս, ռուսական էստրադային և մանկական երգ, հայկական երգ ռուսերեն լեզվով: Փառատոնի ժյուրին հանրապետական փուլին մասնակցելու համար ընտրեց Լիանա Յարալյանին Այրումի միջնակարգ դպրոցից /ռուսական ռոմանս/, Բենիամին Ղալումյանին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցից /ռուսական հայրենասիրական երգ/, Համլետ Բադալյանին Դիլիջանի թիվ 2 միջնակարգ դպրոցից /ռուսական ժողովրդական երգ/, Քրիստինե Մելոյանին Իջևանի վարժարանից/ ռուսական էստրադային երգ/ և Արամ Ուրոսյանին Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցից /հայկական երգ ռուսաց լեզվով/:
Հաղթողները , արտամրցութային կարգով ելույթ ունեցող 3 կրտսեր մասնակիցները և փառատոնը վարող Հաղարծնի միջնակարգ դպրոցը ներկայացնող Անուշ Գրիգորյանն ու Տիգրան Թամրազյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից պարգևատրվեցին հուշանվերներով:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59