Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մասնակցեց ավանդական ֆուտբոլային տոնին

07.11.2014

Նոյեմբերի 6-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այցելեց Աչաջուր համայնք՝ մասնակցելու ավանդական ֆուտբոլային տոնին: Մարզպետը հանդիպեց ֆուտբոլասերների հետ, հետևեց խաղին: Տավուշի մարզի Աչաջուր գյուղը ձևավորված գեղեցիկ ավանդույթներ ունի: Դրանցից մեկը կապված է ֆուտբոլի հետ: Արդեն 35 տարի է գյուղում համայնքային ֆուտբոլային մրցաշար են կազմակերպում նվիրված աչաջրեցի ֆուտբոլիստների հիշատակին: Աչաջրում սպորտաձևի զարգացմանը մեծապես խթան է հանդիսացել նաև այս ավանդույթի հիմնադիր մանկավարժ Վաչիկ Ղալթախչյանը, որի անունն էլ այսօր կրում է Աչաջրի մարզադաշտը: Շարունակելով հոր գործը, համայնքի գյուղապետ Կամո Ղալթախչյանը կազմակերպել էր հերթական մրցաշարը, որի եզրափակիչ խաղը տեղի ունեցավ նախօրեին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18