Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում<<Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք>> ծրագրի շրջանակներում

07.11.2014

Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք>> ծրագրի շրջանակներում նախօրեին <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ն կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը, նույն ՀԿ-ի 4 տարածքային կենտրոնների տնօրենները, Տավուշի մարզպետարանի, զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնի ներկայացուցիչներ, երիտասարդներ, որոնք հանդիսանում են նաև ծրագրի շահառուներ: Քննարկվում էր ծրագրի ընթացքը, որի հիմնական նպատակն է զարգացնել հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնագիտական կարողությունները և հնարավորինս նրանց աջակցել աշխատանքի տեղավորման, զբաղվածության ապահովման խնդրում: Ծրագրի շրջանակներում արդեն ուսումնասիրվել են 120 հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնագիտական կարողությունները, հաջորդ քայլերով պետք է խմբավորել նրանց և դասընթացներ անցկացնել գործատուների կողմից պահանջվող մակարդակի հասցնելու համար: Բավականին մեծ ջանքեր են պահանջվում գործատուների հետ աշխատանք տանելու համար: Սա ծրագրի կարևորագույն փուլերից է, որի նկատմամբ մոտեցումներն էլ քննարկվեցին կլոր սեղանի ընթացքում: Ծրագրով առաջ է քաշվում նաև սոցիալական ձեռնարկությունների գաղափարը, որը նույնպես պետք է կյանքի կոչել:
Ակտիվ բանավեճից ու քննարկումներից հետո, եզրահանգում արվեց, որ արդեն պետք է խիստ հստակեցնել անելիքները և տարին ավարտել ճշգրիտ իմանալով, թե քանի երիտասարդ ինչի համար են պատրաստվել, և որքան փոքրիկ ձեռնարկություններ են նախատեսվում բացել:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57